News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն  կարճատեւ այցով մեկնում է Նախիջեւան, որտեղ  Ադրբեջանի եւ Իրանի գործընկերների մասնակցությամբ տեղի կունենա եռակողմ հանդիպում,  1news.az-ին հայտնել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բաղիրովը:

Նախարարների առաջին հանդիպումը, որի արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվել, կայացել է 2011թ. ապրիլին իրանական Ուրմիա քաղաքում:

Բաղիրովը նաեւ նշել է, որ Նախիջեւանում ծրագրված են խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկի, ինչպես նաեւ պաշտպանության, արդարադատության, առողջապահության եւ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի հանդիպումները: Հանդիպման ժամկետի մասին չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ