Մենք ուշադիր հետեւում ենք մեզ առնչվող բոլոր հայտարարություններին եւ ըստ անհրաժեշտության արձագանքում ենք եւ կարձագանքենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է «հասնել այն կետին, որը իրական որոշումն է Հայաստանի կողմից դառնալ Արեւմուտքի գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի», արդյոք հանդիպումներում ԱՄՆ-ն այս մտադրության մասին խոսել է:

«ՀՀ արտաքին  քաղաքականությունը թափանցիկ է եւ ես չեմ կարծում, թե նման ձեւակերպումները տեղին են: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ  արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի: Հետեւաբար ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է եւ կողմնլշվում է, ելնում է  ՀՀ պօետական շահերից»,-հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը «քշում է ռուսներին» Արեւմուտքի աջակցությամբ, վարչապետն ասաց. «Ես նախընտրում եմ մեկնաբանել իմ գործընկերների հայտարարությունները: Ես ելնում են ՌԴ նախագահի հայտարարություններից, մնացածը աշխատանքային գործընթացներ են:

Լրագրողի դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ բարեկամական էր որակել Հայաստանի քայլերը, Փաշինյանն արձագանքեց. «ՌԴ ղեկավարն ասաց, որ Հայաստանի հետ խնդիրներ չկան եւ Հայաստանի վարչապետի հետ էլ խնդիրներ չկան»: