News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական կողմը ցուցակ է ներկայացրել Արցախի ամբողջ պատմության ընթացքում արժանիքներ ունեցած անձանց հանձնելու վերաբերյալ:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե միայն Արցախում  հերոսների անուններն է, թե նաեւ ՀՀ-ում, Օհանյանն ասաց, որ տեղյակ չէ. «Հավանաբար ես էլ կարող եմ այդ ցուցակում լինել։ Բայց խնդիրն այն է, որ Արցախի այսօրվա իշխանություններն այդ բանակցություններն ասյօր վարելու են, սակայն ամենակարևոր խնդիրը մեր բնակչության անվտանգության ապահովումն է։ Թե ինչ եզրակացումների կգան, ինչ կլինի, միայն կարող ենք կանխատեսել»։

Հիշեցնենք, որ ճակատում տիրող ծանր իրավիճակից ելնելով երեկ՝ սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, ԼՂ ՊԲ-ի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, ԼՂ տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով։

Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման  վերաբերյալ կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու՝ խոսում. Սամվել Բաբայան
Դուք հարց եք տալիս՝ Ղարաբաղի ապագան, ես ասում եմ՝ իշխանություն կա բանակցում է վերադարձի մասին...
Ես հո շպիոն չեմ, որ անվտանգության հետ շփվեմ. ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել. Սամվել Բաբայան
Ինձ ոչ մեկը չի պատվիրակել բանակցելու Ադրբեջանի հետ...
Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Բաբայան
Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին համաձայնել է փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է…
Փաշինյանը մերժել է Արցախի հարցով հատուկ ծրագրերի վարչություն ստեղծելու իմ առաջարկը. Չգիտեմ, թե ինչու. Սամվել Բաբայան
Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն,…
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան
Երբ թելադրում ես քո կանոնները, պատերազմը կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում...
Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին
Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ