News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ավստրալացի սենատոր  Նիկ Քսենոֆոնը իր գործընկերներին կոչ է արել ճանաչել հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը:

Հոկտեմբերի 12-ին Ավստրալիայի Սենատում ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ «1915-1923 թթ. հայերը, հույներն ու ասորիները  զոհ են դարձել ժամանակակից պատմության առաջին ցեղասպանություններից մեկին», հաղորդում է ավստրալահայերի  armenia.com.au կայքը:

«Ճշգրիտ թվեր հայտնի չեն, սակայն, ըստ գնահատականների, ավելի քան 3,5 մլն մարդ  է զոհ գնացել Օսմանյան կայսրության նպատակաուղղված, սիստեմատիկ գործողություններին»,-հայտարարել է սենատորը:

Նա նշել է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի եւ Ավստրալիայի  հույների խորհրդի` ցեղասպանությունների իրազեկման ուղղությամբ  իրականացվող ջանքերը:

«Առաջիկա ամիսներին ես Հայ ազգայի կոմիտեի եւ հույների խորհրդի հետ  աշխատելու եմ մի փաստաթղթի վրա, որը ներկայացվելու է Սենատ:  Ես կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին պաշտպանել այն»,-ասել է Քսենոֆոնը:

Սենատորը նաեւ նշել է, որ ավելի վաղ Ավստրալիան պաշտոնապես չէր ճանաչում ցեղասպանությունը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների պատճառով:

«Սակայն եթե մենք պատմությունը չճանաչենք մեկ այլ երկրի վիրավորելու պատճառով, ապա որտե՞ղ է թույլատրելիի սահմանը:  Ինչպիսի՞ իրադարձություն կամ խնդիր է մեզ համար բավականաչափ լուրջ` ռիսկ վերցնելու համար: Ժամանակն է, որ Ավստրալիան ընտրի իր դիրքորոշումը. կամ մենք ճանաչում ենք այդ ցեղասպանությունները կամ հրաժարվում ենք նրանցից»,-հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ