News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը


Ես հիմա խոսում եմ ոչ որպես նախկին արտաքին գործերի նախարար, այլ պարզապես Հայաստանի քաղաքացի, պատիվ ունեցող քաղաքացի, որ այս վերջին շրջանի բոլոր իրադարձությունների ներքո ուղղակի նվաստացած է զգում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Ադրբեջանի ԱԳՆ-ի ելույթին չեմ ուզում անդրադառնալ, դա իրենց գործն է, ամբողջությամբ կեղծիք է, իսկ ահա Արարատ Միրզոյանի ելույթը կարելի էր համարել ինչ-որ չեզոք միջազգային կազմակերպության ներկայացուցչի զեկույց, որում պարզապես կոչ է արվում անվտանգության խորհրդի անդամներին ինչ-որ քայլեր անել և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները,-  ասաց Օսկանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Արարատ Միրզոյանի ելույթին:

Արարատ Միրզոյանից սպասում էի ոչ թե լսել, որ Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի, այլ պիտի ասեր շատ ավելին. արցախցին վաստակել է այդ իրավունքը։ Մի՞թե չի կարողանում լեզուն պտտել, ավելին ասել, համարձակ խոսել՝ ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի։ Պետք էր ասել՝ այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում, որ Արցախի ժողովուրդն ապրի ավտորիտար ռեժիմի ներքո։

Չէ՞ր կարող ասել, որ Արցախի ժողովուրդը չի կարող Ադրբեջանի սովորական քաղաքացի լինել, ինչպես Ադրբեջանի ԱԳՆ-ն է պնդում, չէ՞ր կարողանում ասել, որ այս ժողովուրդը, տարածքը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չեն եղել, չէիր կարողանում ասել, որ սովետական տարիներին Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, որ երեսուն տարի ժողովրդավար համակարգում են ապրել, 5-րդ նախագահ են ընտրել, մինչդեռ Ադրբեջանում իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում. այդտեղ նստածներն այդ լեզուն են հասկանում, խոսեիր այդ մարդկանց հասկանալի լեզվով, խոսեիր ժողովրդավարությունից, արցախցիների իրավունքներից, ինքնորոշման իրավունքից։ Չէի՞ր կարող ասել, որ այդ ժողովուրդը նվազագույնը ինքնավարության իրավունք ունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ