News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 72-ամյա Սենորիկ Բ.-ի վարած ВАЗ-2101 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Սենորիկ Բ.-ն և նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ 69-ամյա Էլզա Ս.-ն, և 73-ամյա Զաբելա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով 01-ը դուրս  եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական  խումբը՝ հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Սենորիկ Բ.-ն գիտակցության չգալով մահացել է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 01-ի  վարորդն ու ուղևորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Շահրամանյանը ձեզ համար է նախագահ, ինձ համար նախագահ չի. չի կարելի բանդայով հավաքվել, ընտրել. Սամվել Բաբայան
Հիմա էլ Հայաստանում ասում են՝ դուք Ղարաբաղի քաղաքացի եք...
Այս փուլում հնարավոր չեմ համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը. Սամվել Բաբայան
Այսօրվ գործող իշխանությունն ասում է՝ պետք է վերադառնանք Արցախ...
Սամվել Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու՝ խոսում. Սամվել Բաբայան
Դուք հարց եք տալիս՝ Ղարաբաղի ապագան, ես ասում եմ՝ իշխանություն կա բանակցում է վերադարձի մասին...
Ես հո շպիոն չեմ, որ անվտանգության հետ շփվեմ. ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել. Սամվել Բաբայան
Ինձ ոչ մեկը չի պատվիրակել բանակցելու Ադրբեջանի հետ...
Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Բաբայան
Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին համաձայնել է փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է…
Փաշինյանը մերժել է Արցախի հարցով հատուկ ծրագրերի վարչություն ստեղծելու իմ առաջարկը. Չգիտեմ, թե ինչու. Սամվել Բաբայան
Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն,…
Ամենաշատ