Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսին ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նա նշեց, որ Հակարիի կամոււրջը հատել է 21043 տրանսպորտային միջոց:
Հաշվառված անձանց թիվը կազում է 81139:
