News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը ստորագրվել է դեռեւս 1998էթ հուլիսի 17-ին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, համապատասխան հարցի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 3-ին ասել է հանրապետության միջազգային-իրավական հարցերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ նախագծին կառավարության հավանությունը պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության դեմ 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայով, ինչպես նաեւ մի շարք կոպիտ ռազմական հանցագործություններով, որոնք կատարվել են հայկական տարածքում։

Այդ պատճառով վերսկսվել է վավերացման գործընթացը, որը մինչ այդ դադարեցվել էր (2004թ.)։ Դատարանի իրավազորությունը, մասնավորապես, ենթադրվում է ճանաչել 2021թ. մայիսի 21-ից սկսած։

«Հայաստանն սկսել է ՄՔԴ-ին միանալու գործընթացը մոտ 20 տարի առաջ։ Սակայն 2004թ. օգոստոսին ՍԴ-ն Հռոմի ստատուտը հակասող է համարել այդ պահին գործող Սահմանադրությանը։ Հիմնական օրենքը վավերացվել է 2005թ. դեկտեմբերին եւ 2015թ.։ Գործընթացին նորից վերադարձել են 2020թ. պատերազմից հետո»,- նշել է Կիրակոսյանը։

Հայաստանի ՍԴ-ն, ինչպես նշել է իրավաբանը, արդեն այն ճանաչել է երկրի Սահմանադրությանը համապատասխանող։

Նշենք, որ նախագծի քննարկումն անցնում է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսօր հայտարարել է, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը հակասահմանադրական է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ