News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Առավոտից սկսած ողջ օրվա ընթացքում հետեւում եմ ՔՊ-ականների դեմքերին, պահվածքին, ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ց են էսքան ուրախ, այսքան գոհ ու անհոգ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ինչի՞ց եք էդքան գոհ, ձեր ուզածին հասե՞լ եք, այս պատկե՞րն էիք դուք Հայաստանի համար նախատեսել: հանգստացե՞լ եք վերջապես, հանձնել եք Արցախը հիմ արդեն հանգի՞ստ եք: Եևրկրում սուգ է Հայաստան աշխարհին ձեր բերած պարտության, անարժանապատիվ կյանքի դառնության մեջ ենք; Բայց ձեր ծիծաղը, անհասկանալի աղմուկը այս դահլիճից չի կտրվում: Ի՞նչ եք դուք ուզում, ինչի՞ց եք այսքան ուրախ: Հայաստանին ու Արցախին տարբեր ժամանակներում հաղթանակներ բերած մարդկանց հարեհաջող  տվեցիք Բաքվին, դրանի՞ց: Անկեղծ ասեք, որ մեկի գերեվարումից եք ավելի շատ ուրախացել՝ Լեւոն Մնացականյանի՞, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի՞, թե՞ Ռուբեն Վարդանյանի: Թե՞ հիշել եք, թե վերջին երեք տարում քանի հայ եք թողել Բաքվի բանտում: Ոչ մեկի հետեւից չեք գնացել, որ մինչեւ էսօր խոշտանգում ու սպանում են: Դրանի՞ց եք գոհ, թե՞ հիշել եք, որ Երեւանի փողոցներում Արցախից եկած մանուկներ են սոված, առանց հագուստ, մրսած, առանց ապագայի:

Թե՞ գոհ եք նրանից, որ ձեր դավադրության դեմը ոչ ոչ չի կարողանում առնել, ինչ ձեր դիմաց դրել են, էդ էլ անում եք: Դուք հո վամպիրներ չեք, էսքան ցավի, էսքան արյան մեջ էսքան անհոգ դեմքերով ո՞նց եք ապրում դուք: մենք մինչեւ վերջ չենք պատկերացնում, թե դուք ինչքան վատն եք»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանը նաեւ հավելեց. «Դուք այն խավարն եք, որ ուղղակի կարող էր արտացոլում ստանալ էս երկրում: Ու մենակ այդ խավարը ցրելով է հնարավոր լինելու ինչ-որ լույսի, հույսի մի շող էս երկրի վրա բացել: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե այս դահլիճում ով կլինի ընդդիմություն, ես այդ ընդդիմության մասը կլինեմ, թե չեմ լինի, մի հատ պարզ ճշմարտություն կա, որ ձեր վերջը հաստատ գալու է: Դուք երեւի պետք է մնաց այնքան երկար, որ ձեր գնալու ճանապարհն էլ, ձեր պատիժն էլ ամենաարդար ձեւով կազմակերպվի: Ու ինչքան երկար եք դուք այստեղ մնում, այնքան ձեր պատիժն ավելի դաժանէ  լինելու, իսկ ձեր  գնալու ճանապարհը ավելի արդար»,-ասաց Աննա Մկրտչյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձգանքեց. «Մարդն իր սեփական փորձով էր կիսվում»:

Ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Այ տխմար, ձենդ կտրիր»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․  «Տխմարը դու ես, ա՛յ չինական։ Մի հատ հանգստացիր, անդաստիարակ երևույթ ես, էլի:

Հետո Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ամեն մեկին բերում շպրտում են․․․»։

Այս ընթացքում Աննա Մկրտչյանը տեղից պատասխանում էր Ալեն Սիմոնյանին՝ ասելով, որ նրա մակարդակը պլինտուսից ցածր է:

ԱԺ նախագահը շարունակեց պատասխանել․ «Ձա՛յնդ, հանգստացիր մի հատ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ