News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է հրաժարական տալ, հայտնում է վրացական Առաջին ալիքը։

«Ուզում եմ խորհուրդ տալ ընդդիմությանը. եթե նրանք ուզում են ուժեղ իմիջ ունենալ, նրանք կարող են դրսում կանգնել, ես ներսում կլինեմ», - այսօրվա ելույթում ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ ինքը ձեռնպահ է մնացել ինչև ՍԴ որոշումն այս հարցի շուրջ խոսելուց։

«Ճիշտն ասած, այսօր մի փոքր վիրավորված էի, թեև այս երկրում ինձ արդեն ոչինչ չի զարմացնում։ Այսօրվա արդյունքն ինձ իսկապես շատ չզարմացրեց, բայց ես վատ էի զգում Սահմանադրական դատարանի համար, որը մինչ օրս մնացել էր մեր իրավական համակարգի այն վայրերից մեկը, որտեղ դատարանը դեռևս արժանի էր որոշակի վստահության։ Այսօր դա այլեւս այդպես չէ, Սահմանադրական դատարանը եզրակացություն է տվել, որի համար պետք է ամաչի։ Այն ստորագրած բոլոր դատավորները պետք է ամաչեն։ Միայն երեք հոգի են մի կերպ փրկել իրենց հեղինակությունը, ոչ թե Սահմանադրական դատարանի։ Սա մեծ վնաս է երկրի համար այն ժամանակ, երբ գրեթե բոլոր անկախ ինստիտուտներն արդեն այսքան խեղաթյուրված են, և այս երկրում անկախությունը պաշտպանող ինստիտուտ չի մնացել, բացի մեկից՝ նախագահից»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ ինքը մտադիր է խորհրդարան գալ իմպիչմենտի քվեարկության ժամանակ։

«Սա «Երազանք»-ի փորձն է, բայց «Երազանք»-ի ժամանակն անցել է։ Ես չեմ կատարի նրանց երազանքները: Ես ոչ մի տեղ չեմ գնում: Հիմա թող իրենք մտածեն, հիմա ո՞ր Սալոմե Զուրաբիշվիլին էր իրենց համար ավելի լավ, ինձ այլևս չի հետաքրքրում։ Հետաքրքիր է՝ որտեղի՞ց ավելի օգտակար լինեմ այս երկրին՝ որպես անկախ քաղաքական գործի՞չ, թե՞ որպես նախագահ, ով կշարունակի իր մանդատը։ Մոտ ապագան մեզ ցույց կտա, թե ինչպես կլինի և ինչ կլինի, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ միասին, քանի որ ես գիտեմ և հավատում եմ, որ ամբողջ հասարակությունը համախմբված է եվրոպական այս ճանապարհին, մենք միասին կհասնենք այս արդյունքին, առաջին արդյունքին՝ այս տարեվերջին, որքան էլ ներսից որոշ մարդիկ խանգարեն դրան, և հաջորդ փուլը կլինի հաջորդ տարվա վերջին։ Առջևում ունենք մեկ, մեկուկես տարի, և այս ամենին հասնելու ենք։ Մենք հասնելու ենք նաև ազատ ընտրությունների։ Թող ոչ ոք հույսը չկորցնի։ Մենք միասին կարող ենք ամեն ինչ անել։ Ես գնալու եմ խորհրդարան, և, ի դեպ, ինձ որևէ մեկի աջակցությունը պետք չէ, որ հայտնվեմ այդ մարդուկների առջև։ Հիմա բոլորի գործն է, ես ոչ մեկին ոչինչ չեմ կարող թելադրել, բայց ընդդիմությանն ուզում եմ խորհուրդ տալ՝ եթե ուզում են ուժեղ իմիջ ստեղծել, դրսում կանգնեք, դեմ արտահայտվեք հակաեվրոպական իմպիչմենտին։ Ես ներսում կլինեմ, եթե խոսք տան, դուրս կգամ։ Եթե ​​ոչ, ես ամեն դեպքւմ դուրս կգամ ու կասեմ այն, ինչ պետք է ասել: Ուստի, այս աջակցության համար, որը ես զգում եմ, գիտեմ, որ այն կա երկրում, շատ շնորհակալ եմ և եկեք միասին պայքարենք մինչև վերջ»,- հավելել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ, Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրության խախտումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ