News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ պարեկները 100 հազարական դրամով տուգանել են Արցախից բռնահանված 2 անձի, որոնք տրանսպորտային միջոցները վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է «Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ:

ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով:

Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, Արցախից բռնի տեղահանված շատ արցախցիների վերջին օրերին պարեկները տուգանում են մեքենայի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու, ինչպես նաև մգեցված ապակիների համար։

«Մեզ 200 հազար դրամի տուգանել են»․ պարեկները արցախցի վարորդներին տուգանում են ԱՊՊԱ չունենալու և մգեցված ապակիների համար

Տպել
Ամենաշատ