News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլերը և նախագահը  կիրակի օրը առանձին ելույթներում խստորեն դատապարտել են  Գերմանիայում հակասեմականության աճը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի բռնկումից հետո․ նրանք ընդգծել են նույն ուղերձը, որ անընդունելի է, որ նման ատելությունը ծաղկի մի երկրում, որը Հոլոքոստ է իրականացրել, հաղորդում է AP-ն։

Բեռլինում հազարավոր մարդիկ հավաքվել էին ցույցի, որը կոչված էր անհամաձայնություն արտահայտելու հակասեմականության դեմ   և աջակցություն Իսրայելին: Մարդիկ կրում էին իսրայելական դրոշներ և պաստառներ, որոնց վրա պատկերված էին անհայտ կորած և ՀԱՄԱՍ-ի կողմից  պատանդ պահվող մարդկանց լուսանկարները:

Բողոքի ակցիան, որը կազմակերպվել է տարբեր կազմակերպությունների լայն դաշինքի կողմից, տեղի է ունենում Գազայում պատերազմի բռնի սրումից հետո Գերմանիայում աճող հակասեմական միջադեպերի ֆոնին:

«Անտանելի է, որ այսօր հրեաները կրկին ապրում են վախի մեջ, հատկապես  մեր երկրում, - ասել է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բեռլինում Բրանդենբուրգի դարպասի առջև հավաքված ամբոխին:- Հրեաների, հրեական հաստատությունների վրա յուրաքանչյուր հարձակում Գերմանիայի համար խայտառակություն է։ Յուրաքանչյուր հարձակում ինձ լցնում է ամոթով և զայրույթով»:

Ավելի վաղ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ իրեն զայրացրել է հակասեմական աժիոտաժը, որը տարածվում է Գազայում պատերազմի ժամանակ, և նոր սինագոգի բացման արարողության ժամանակ զգուշացրել է, որ «այլևս երբեք» երդումը պետք է անխախտելի լինի:

Չորեքշաբթի օրը անհայտ անձինք  Մոլոտովի երկու կոկտեյլ էին  նետել Բեռլինի սինագոգի վրա, իսկ ոստիկանությունը ուժեղացրել է հրեական հաստատությունների անվտանգությունը։ Շոլցը, որը դատապարտել է բռնությունը,  ելույթ է ունեցել տաճարի բացման արարողության ժամանակ Դեսաու քաղաքում՝ արևելյան Գերմանիայում, որի սինագոգը ավերվել էր նացիստների կողմից 85 տարի առաջ:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ