News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը Ղարաբաղի տարածքում ապրող հայկական ծագում ունեցող քաղաքացիներին բարեկեցության համակողմանի երաշխիքներ է տրամադրում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիեւն ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպման ժամանակ։

«Գեներալ-գնդապետ Ալի Նագիեւը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնմամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը համակողմանի երաշխիքներ է տալիս հայկական ծագում ունեցող քաղաքացիների խաղաղության պայմաններում ապրելու համար, պատմել է  այն աշխատանքի մասին, որն իրականացնում է պետությունը նրանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար, այն պայմանների մասին, որոնք Ադրբեջանը ստեղծում է հանուն տարածաշրջանի բարեկեցության, հուսալի կայունության, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ շտապ խաղաղության պայմանագիր կնքելու մասին»,- ԶԼՄ-ն մեջբերել է Նագիեւի խոսքերը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղի այդ նույն բնակչությանը, որին «երաշխավորում է բարեկեցություն», սովի էր մատնել, թույլ չէր տալիս դեղեր հասցնել, ահաբեկում էր, եւ արդյունքում՝ ցեղասպանածին գործողություններն ավարտեց ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-20-ի լայնածավալ ագրեսիայով։ Երկրամասի ողջ բնակչությունը լքեց հայրենի օջախները։ Լեռնային Ղարաբաղում մնացել են մի քանի տասնյակ հայեր՝ տարեց եւ հիվանդ մարդիկ, որոնք պարզապես չեն դիմանա երկար ճանապարհին։ Հավանաբար, Նագիեւը նրանց խոստացել է «լուսավոր ապագա», եթե, իհարկե, չենթադրենք, որ ադբեջանցի գեներալը վատ կարծիքի է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մտավոր կարողությունների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ