News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Բելգիայի Վալոնի շրջանի իշխանությունները պարզաբանումներ են հրապարակել այն կանոնների վերաբերյալ, որոնց  պետք է հետևել, եթե տերը ցանկանում է հուղարկավորվել  իր ընտանի կենդանու հետ՝ փաստացի օրինականացնելով նման պրակտիկան:

Իշխանությունները համատեղ հուղարկավորության հիմնական պայման են անվանել կենդանու մահը և նրա դիակիզումը մինչև տիրոջ մահը։ Այսպիսով, կենդանու էվթանազիան տիրոջ մահից հետո պաշտոնապես չի թույլատրվում։ «Ընտանի կենդանու աճյունի հետ հուղարկավորվելու ցանկությունը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե կենդանին սատկել է նախքան տիրոջ մահը, հանգուցյալի և կենդանու աճյունի թաղումը պետք է կատարվի միաժամանակ»,- ասվում է պարզաբանման մեջ, որը հրապարակվել է. մարզպետարանի կայքում։

Բելգիական RTBF հեռուստաալիքը հարցեր է տվել թաղման բյուրոների աշխատակիցներին, որոնք հաստատել են, որ կենդանիների հետ համատեղ հուղարկավորության խնդրանքներ են գալիս  նրանց հարազատներից, ովքեր նման ցանկություն են հայտնել իրենց կյանքի ընթացքում: Մասնավորապես, նման ծառայության համար դիմել են երկու շների մահացած տիրոջ հարազատները, շները իրենց տիրոջից ավելի են ապրել։ Սակայն հարազատների հետ կապ հաստատած անասնաբույժը չի համաձայնել կենդանիներին էֆթանազիայի ենթարկել՝ տիրոջ կամքը կատարելու համար։ Նման դեպք է գրանցվել տասը կատուների տիրոջ հետ, ով նույնպես ցանկություն է հայտնել հուղարկավորվել իր ընտանի կենդանիների հետ։

Գերեզմանոցների աշխատանքի համար պատասխանատու տարածաշրջանային պաշտոնյա Քրիստոֆ Քոլինյոնը հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ այս հարցը պարզաբանելու համար համապատասխան որոշում կընդունվի։ «Որոշում կընդունվի, որը թույլ կտա  խուսափել խառնաշփոթից և կնպաստի հուղարկավորությունների բնականոն կազմակերպմանը։ Այս սգո պահերը չպետք է ընտանիքների մեկնաբանությունների առարկա դառնան»,- ասել է պաշտոնյան։




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ