News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Մենք դիտարկում ենք որպես պաշտոնական Երեւանի ցուցադրական հակառուսական ժեստ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձեւի վերաբերյալ երրորդ միջազգային կոնֆերանսին։

Ընդ որում՝ Զախարովան հերթական անգամ հիշեցրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Կիեւ այցի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ Դուբլինում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման մասին. «Ինքը՝ Փաշինյանը, հանդիպել է Ստեֆանչուկի հետ Գրենադայում։ Երեւանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական խաղեր տալու մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ կերպով դիմակայում են մեր երկրին։ Եվ այստեղ այլ սահմանում չկա։ Եվ ափսոսանք է առաջացնում այն, որ հանրապետության ներկա ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ այնքան վաղուց ինքն էլ անվանել է Հայաստանի կայունության եւ բարգավաճման կարեւորագույն գործոն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի դուրս գալը Հարավային Կովկասից զգալի սպառնալիքներ կստեղծի նրա համար. Ձյունիկ Աղաջանյան
Մեր հասարակության մեջ կարծիք կա, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն առանձին հարցեր են, բայց պետք է հասկանալ, որ...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդից դուրս են եկել. Սյունիքի մարզպետ
Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դուրս են եկել․․․
Ռուսաստանն ակտիվացնում է հումանիտար նախագծերը Հայաստանի համար
Ստորագրվել է «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի իրականացման համաձայնագիր...
Հայաստանի ոչ ճիշտ քայլերը կհանգեցնեն ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական տարածքի անվերադարձելիության. Գալուզին
Հայաստանի չմտածված քայլերը կհանգեցնեն անվերադարձելիության...
«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է
Դեռ պետք է Վաղարշակ Հարությունյանին հետ կանչեն, իսկ, որպես կանոն, գործող դեսպանները խնդրում են իրենց...
«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը
Ապա և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է...
Ամենաշատ