News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 24-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: դոլարն առաջարկվել է 378 դրամով, սակայն գնորդ չի գտնվել:

Հայաստանի կենտրոնական բանկին հաջողվել է ոչ մեծ ներարկումների շնորհիվ մարել դոլարի նկատմամբ աժիոտաժային պահանջարկը, ինչի հետեւանքով անցյալ շաբաթ դոլարի փոխարժեքը բորսայում հասավ այս տարվա ռեկորդային նիշին` 378.49 դրամ: Դրա համար պահանջվել է ընդամենը 6.9 մլն դոլար, որը ԿԲ-ն շուկայում վաճառել է 378.50 դրամով:

Կանխիկ արտարժույթի շուկայում նկատվում է դոլարի էժանացում: Այսօր դոլարի առքը հիմնականում իրականացվում է 376 դրամով, ուրբաթ օրվա 376.50-ի համեմատ: Վաճառքի փոխարժեքն իջել է մինչեւ 378 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ