News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով Արցախի Հանրապետության ոչ բարվոք իրավիճակից հափշտակել են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը պատկանող մի քանի տրանսպորտային միջոցներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հափշտակված ավտոմեքենաներն են 2 հատ Hyundai County, Mercedes Sprinter, Ford Transit, Nissan  Navara, Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենաները:

Բոլոր ավտոմեքենաների վրա եղել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության համարանիշներ և հափշտակելով ավտոմեքենաները պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հափշտակված ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ