News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել «Արտդոկֆեստ» կոչվող փառատոնի անցկացումը բուհում։

Պատճառը, ըստ բուհի հայտարարության, «Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու գրառումն է, որտեղ վերջինս երեկ Բաքվի օդանավակայանից լուսանկար է հրապարակել և բուռն ոգևորությամբ գրել, որ արդեն երկու անգամ իրեն բախտ է վիճակվում Ադրբեջանի «Հաղթանակի օրով» լինել այդ երկրում:

Մանսկին նշել է, թե այնքան է տպավորվել առաջին անգամ «Հաղթանակի օրվանից», որ հիմա եկել է հատուկ նկարելու տոնական մթնոլորտը:

Փառատոնը բուհում պետք է տեղի ունենար նոյեմբերի 23-26-ը։

Արդեն երկու տարի է, ինչ այդ փառատոնը Ռուսաստանում արգելված է, ինչի հետևանքով տեղափոխվել է Երևան։

Վիտալի Մանսկին փառատոնի՝ պետական ինստիտուտում չեղարկման որոշումից հետո գրառում է  կատարել իր էջում՝ նշելով. «Գրեթե երբեք չեմ ջնջում իմ գրառումները։ Բայց այսօր Երեւանից ընկերներս զանգահարեցին ու ասացին, որ Բաքու մեկնելու մասին իմ տեքստը Հայաստանում շատերը սխալ են հասկացել։ Ես ջնջել եմ գրառումը և կփորձեմ պարզաբանել. Իսկապես, «տպավորված» բառը կարելի էր կարդալ որպես հավանություն։ Բայց դա նշանակում է, որ այն, ինչ տեսա Բաքվում, ուժեղ զգացմունքային տպավորություն թողեց ինձ վրա։

Եվ այն, ինչ տեսա, համոզում է, որ պատերազմը չի ավարտվել՝ չնայած Հաղթանակի բոլոր օրերին։ Նման հարեւանությամբ գտնվող Հայաստանի համար ապագան շարունակում է ողբերգական մնալ։ Ես նախատեսում եմ գալ Երևան և շարունակել այս դժվարին զրույցը դեմ առ դեմ աշխարհի մասին, որը դատապարտված է պատերազմի։

Ի դեպ, ցուցադրությունների ծրագրում ընդգրկված է Արցախյան պատերազմի մասին պատմող «Նինայի երեխաները» ֆիլմը։ Հուսով եմ, որ այս ֆիլմի քննարկման ժամանակ մենք հնարավորություն կունենանք զրուցելու։

P.S. Ինչ վերաբերում է Բաքվում նկարահանումներին. Սա դրվագ է հակապատերազմական մեծ ֆիլմի համար, որը նկարահանվում է աշխարհի տարբեր երկրներում։ Ադրբեջանի իշխանությունները մեզ չեն հրավիրել, ոչինչ չեն վճարել, և մենք զգալի դժվարությամբ նկարահանել ենք դա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ