News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հայերը տեղահանվել են, եւ խոսքը ոչ թե 100 հազարի, այլ 150 հազար մարդու մասին է։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին՝ ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Այս թվերը, նրա խոսքով, չափազանց կարևոր են միջազգային կառույցների հետ աշխատելու տեսանկյունից։

«Նրանք պետք է տեղի ունեցածի ճիշտ պատկերը ներկայացնել»,- ասաց Մինասյանը։

Լեռնային Ղարաբաղի պետական ​​կառույցները, ըստ պատգամավորի, պետք է գործեն։ Դա առաջին հերթին վերաբերում է նախագահի ինստիտուտին, խորհրդարանին ու արտաքին գործերի նախարարությանը։

«Այդ մարմինները պետք է աշխատեն, ներկայացնեն մարդկանց խնդիրները, կարողանան լուծել դրանք»,- ընդգծեց պատգամավորը։

2015 թվականի դեկտեմբերի 1-ին անցկացված մարդահամարի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը կազմել է 145 053 մարդ (մշտական ​​բնակչությունը, ներառյալ՝ ժամանակավոր բացակայողները) կամ ԼՂՀ տարածքում մարդահամարով հաշվառված 140 535 մարդ՝ առանց երկրից ժամանակավորապես բացակայողների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ