News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հենց մշակույթն է, որը կարող է մարդկությանն օգնել հաղթահարելու նորագույն ժամանակների մարտահրավերները, Սանկտ Պետերբուրգում Միացյալ մշակույթների ֆորումում ՌԴ մշակույթի նախարարության ղեկավար Օլգա Լյուբիմովայի հետ քննարկման ժամանակ ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, հայտնում է ТАСС-ը։

Դեսպանը նշել է, որ ներկա դժվարին ժամանակաշրջանում երկրի և ժողովրդի մշակութային ինքնիշխանության պահպանումը յուրաքանչյուր պետության գլխավոր խնդիրն ու պարտականությունն է՝ նշելով, որ մարդկության կայուն զարգացման արժեքների խնդիրը ավելի հրատապ է դառնում։ 

«Այսօր բոլորիս համար՝ այս նշանակալից ֆորումի (Միացյալ մշակույթների ֆորում) մասնակիցների համար, ակնհայտ է, որ մշակույթն է, որ կարող է օգնել մարդկությանը հաղթահարել նոր ժամանակների մարտահրավերները՝ սահմանելով մեր արժեքների միավորումը որպես համաշխարհային վերափոխումների կայուն զարգացման բարձրագույն դրսեւորում»,- նշել է Հարությունյանը։

Մշակույթը, շարունակեց նա, անհատին, քաղաքացուն, հասարակությանն ու ազգին կերտող ինստիտուտն է։ «Մշակութային ինքնիշխանության պահպանումը ցանկացած ազգի պետականության հիմքն է։ Հայաստանը՝ որպես դարավոր մշակույթ ունեցող երկիր, գիտակցում է իր մշակութային ժառանգության և հոգևոր ինքնության պահպանման կարևորությունը»,- հավելել է դեսպանը։

Հարությունյանը վստահություն է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգի ֆորումը ոչ միայն կմիավորի բոլոր երկրներին՝ իրենց յուրահատուկ ժառանգությամբ և ինքնությամբ, այլ նաև «նախադեպ կստեղծի համաշխարհային հարթակի համար, որտեղ մշակույթների ինքնիշխանությունը միավորված է մեկ միասնական դաշտում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը, ՍԱՏՄ-ից պահանջելու եմ պարզաբանում.պատգամավոր
Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական...
«Հրապարակ». Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում
Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր...
ՍԱՏՄ–ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքի մասին
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Ռուսաստանը դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը. Պիպոյան
Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ…
«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ
Թրամփը նաև խոստացել է հաշտեցնել Զելենսկիին ու Պուտինին և կարգավորել այդ հարցը: Սա, իհարկե, կարևոր...
Ամենաշատ