News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Կառավարության նիստի ժամանակ, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ հոսանքի տատանում եղավ և նիստերի դահլիճում էլեկտրաէներգիայի անջատում եղավ մի քանի վայրկյանով։

«Սա այն է, ինչի մասին Ձեզ ասում էի պարոն Սանոսյան, այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել  աշխատակազմի ղեկավարի հետ։ ՀՀ-ում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այսպես էլ հետևողական չենք լինում։ Ինչքան պետք է ես հանձնարարական տամ, չի կարելի 10 տարի նույն բանի մասին անընդհատ հանձնարարական տալ։

Մեր երկրում անորակ է էլեկտրական հոսանքը, այս շենքում նույնպես, աշխատասենյակներում լույսերը թարթում են ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում ա»,- մթության մեջբարկացավ Փաշինյանը՝  դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ