News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ քննարկվում է, այդ թվում՝ միջազգային հարթակներում, սակայն այսօրվա դրությամբ այդ վերադարձն իրատեսական չէ։ Այս մասին նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի հարցերին։

Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակը, որը ստիպեց հայերին լքել Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև էթնիկ զտումների քաղաքականությունը չեն փոխվել։ Նրա խոսքով, եթե այդ մարդկանց վերադարձն այսօր իրատեսական լիներ, նրանք չէին լքի Լեռնային Ղարաբաղը. «Եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը հնարավորություն չունենան վերադառնալու իրենց տները, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք մնան Հայաստանում և չարտագաղթեն մեր երկրից»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա հիշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո Հայաստանից ղարաբաղցի հայերի շատ մեծ արտահոսք է նկատվել, սակայն հետո հետհոսք է արձանագրվել։ Միաժամանակ, կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այսօր ղարաբաղցիների շրջանում արտագաղթի էական միտումներ չկան։ 

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շուտով կդիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և լիովին կինտեգրվեն երկրի կյանքին, եթե չունենան օբյեկտիվ հնարավորություններ և ցանկություն՝ վերադառնալու  Լեռնային Ղարաբաղ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ