News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

2023թ. 9 ամիսների արդյունքներով Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

Նրա խոսքով՝ երկրի պետական պարտքը արժույթով եւ դոլարով 9 ամսում ավելացել է 6,4 տոկոսով։ «Այն ավելացել է համամասնորեն, քանի որ փոխարժեքը, ըստ էության, այնքան էլ չի տատանվել նախորդ տարեվերջի համեմատ։ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ պետական պարտքն ավելացել մոտ 7 տոկոսով։ Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ։ Նախորդ տարվա վերջի 4 տրլն 186,7 մլրդ դրամի համեմատ կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ։ Արտաքին պարտքը կազմել է 2 տրլն 354 մլրդ դրամ, ներքինը՝ 1 տրլն 890 մլրդ դրամ»,- նշել է Սիրունյանը։

Դոլարով արտահայտված՝ պետական պարտքը 2023թ. 9 ամսում կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար։ Կառավարության պարտքը կազմել է 10 մլրդ 790 մլն դոլար, իսկ ԿԲ պարտքը՝ 531 մլն դոլար։

Ըստ փոխնախարարի՝ պետական պարտքի գծով բոլոր կողմնորոշիչները ընդհանուր առմամբ պահպանվել են։  Միջին տոկոսադրույքը անցած տարեվերջի համեմատ ավելացել է 0,7 տոկոսային կետով։ Ընդհանուր առմամբ,  պետական պարտքի կառավարման տեսակետից Հայաստանը գտնվում է սահմանված նորմատիվների սահմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողները 5500-ով ավելի են, քան ՀՀ ժամանածները
Ընդհանուր առմամբ ժամանել է 518 հազար 968 մարդ, մեկնել՝ 524 հազար 472...
ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են  ԱՊՀ  հակամենաշնորհային քաղաքականության միջպետական  խորհրդի նիստին
Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է …
ՀԾԿՀ-ն կողմ է, որ Հայաստանի կոմունալ ծառայություններ մատուցողները մտնեն ֆոնդային բորսա. Հանձնաժողովի ղեկավար
Այս դեպքում միակ հարցը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ է կապված...
2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է գրեթե 270 մլրդ դրամ.
Սա, նրա խոսքով, 21 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին...
Հայաստանի կառավարությունը որոշել է Դիլիջանի մոտ նոր թունել կառուցել. Փոխնախարար
Նրա խոսքով, նախատեսվում է սկսել երկու հիմնական խոշոր թունելների նախագծման աշխատանքները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ