News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Կխնդրեմ տեխնիկական առաջադրանքներն անել բարձր որակի, չընդունել այդ առաջարկին չհամապատասխանող նախագծերը: Պատվերը հայտարարում են գնումներով մրցույթ, պատվիրատու վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետարանի վարչության պետը կարող է հանգիստ չընդունել իր առաջադրանքին չհամապատասխանող նախագիծը, հետ ուղարկել, անորակ լինելու դեպքում գնումների վարչության պետին եմ խնդրում, միանգամից ուղարկել սև ցուցակ։

Չեմ ուզում լինել որևէ մեկի դատավորը, մենք ունենք բարձրորակ նախագծեր, բարձրորակ նախագծողներ։ Բայց այս ոլորտում շուկայում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ, ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիան, և աշխատանքի հետագա բարդություններն ամբողջությամբ գալիս են այս նախագծերի անորակությունից։ Մեր խնդրանք է, որ այդ նախագծերը պարզապես չընդունվեն»,-հայտարարեց Կամո Արեյանը։

Նա շեշտեց՝ հաջորդ կարևոր հանգամանք այն է, որ մեր վարչական շրջանների ղեկավարներն ու վարչության պետերը պետք է ուղղակի բնության մեջ նախագծողի հետ լինեն տեղում. «Երբեմն ուղղակի անընդունելի անհամապատասխանություններ են բերում ներկայացնում վարչականի ղեկավարներին նախագծողները, հետո ինքը՝ վարչականի ղեկավարն ավելի ճիշտ է ուղղում այդ նախագիծը, քան նախագծողն է իրականացնում»:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ իրականում շատ խնդիրներ հենց գալիս են նախագծման փուլից և իրականում ինչքան որակով լինի նախագիծն ի սկզբանե, այդքան հետագա աշխատանքը ավելի հեշտ կլինի:

«5 աշխատակից ունեցող տեխհսկողը մեր 105 ընթացիկ աշխատանքներն է հսկում: Այսինքն պարզ է, որ այդ 5 աշխատակցով մարդը գրասենյակից դուրս չի եկել, ինքը թուղթ է մրել: Հետևապես առաջին հերթին պահանջը մեր նկատմամբ և՛ նախագծային աշխատանքների նկատմամբ տեխնիկական առաջադրանքները վերանայել, և՛ տեխհսկողների նկատմամբ տեխնիկական առաջադրանքները վերանայել: Սա ապրանք չի, սա ծառայություն է»,- ասաց Ավինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ