News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մերձավորարեւելյան հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի բոլորի կողմից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի եւ պաղեստինցիների ապագայի ապահովման պայմանով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ ելույթ ունենալով «Արտաքին քաղաքականության բեռլինյան համաժողով» կոնֆերանսում։

«Իսրայելը երբեք անվտանգության մեջ չի ապրի, եթե ՀԱՄԱՍ [պաղեստինյան շարժման] ահաբեկչությունը չհաղթահարվի,- ասել է նա։- Դրա հետ միաժամանակ, Իսրայելի անվտանգությունը կարող է [ապահովվել] միայն այն դեպքում, եթե պաղեստինցիներն ունենան ապագայի հեռանկարներ»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հերթական անգամ ընդգծել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ «Դրա հետ միաժամանակ, մենք մշտապես Իսրայելին հասկացնում ենք, որ պետք է հետեւողականորեն խուսափել զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում»,- ավելացրել է նա։

Բերբոքը նշել է, որ հաճախ այս թեմայով բանավեճերի ժամանակ առաջին պլան են դուրս գալիս ոչ թե մարդիկ, այլ մոտեցումները՝ «կամ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունք, կամ հումանիտար աղետ Գազայում»։

«Սակայն իրականություն են թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Միայն այն դեպքում, եթե հոգանք թե՛ մեկի, թե՛ մյուսի մասին, կարող է խաղաղություն լինել»,- ասել է արտաքին գործերի նախարարը։ Նա «անհավանական բարդ դիլեմա» է անվանել հնարավոր բանակցությունները Մերձավոր Արեւելքում ապագա խաղաղության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի զինյալի է սպանել
Զինյալի ինքնությունը պարզել են 869-րդ մարտական ​​հետախուզական ստորաբաժանման զինվորները...
Իսրայելը պետք է հնարավորինս շուտ ավարտի պատերազմը. Իսրայելն այնքան էլ լավ չի տիրապետում հանրային կապերին. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահը Fox News-ին տված հարցազրույցում քննադատել է նաև նրանց...
Նեթանյահուն Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ. Սպիտակ տուն
Իսրայելի առաջնորդը չորեքշաբթի օրը ավելի ուշ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում՝ Գազայի հատվածում պատերազմի հետ կապված որոշ ամերիկացի օրենսդիրների բողոքի և դժգոհության ֆոնին...
Կոնգրեսականներից ոմանք հրաժարվել են ներկա լինել Նեթանյահուի ելույթին. CNN
Կոնգրեսի որոշ անդամներ հայտարարել են, որ չեն մասնակցի Նեթանյահուի ելույթին` ի նշան բողոքի պատերազմի կամ նախապես ծրագրված միջոցառումների պատճառով...
 Ջաբալիային իսրայելական հարվածի հետևանքով հինգ պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Ըստ աղբյուրի՝ զինվորականները ռմբակոծել են Ջաբալիայի Ալ-Ջուրն շրջանի բնակելի շենքը...
Պաղեստինյան խմբակցությունները Պեկինում ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին հռչակագիր են ստորագրել
Հռչակագրում բարձր է գնահատվում ՝ պաղեստինցիների իրավունքներին, վերջ դնելու պառակտումներին և պաղեստինյան խմբավորումների միջև միասնական դիրքորոշման ձևավորմանը զորակցելու Չինաստանի անկեղծ ջանքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ