News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը եւ շատ դժվար է կոնկրետ բան ասելը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այսպես կոչված անկլավների մասով չկան իրավական հիմքեր, իրավական փաստաթղթեր:

«Կա կոնկրետ Արծվաշենը, որի Հայաստանին պատկանելիությունը ոչ մի կողմ չի սակարկում, բայց ես վստահ եմ, որ մենք այդ հարցում լուծում կգտնենք»,-ասաց նա:

Ճշտող հարցի՝ ի վերջո կա՞ իրավական հիմք անկլավների մասով, ԱԺ նախագահը պատասխանեց. «Եթե կա, մենք պատրաստ ենք իրենց անկլավները վերադարձնել, իրենք էլ մեր Արծվաշենը պետք է վերադարձնեն: Ես չեմ բացառում, որ մենք ինչ-որ լուծում կգտնենք, եւ, օրինակ, այն, ինչ գտնվում է սահմանից այս կողմ, կմնա այստեղ, այն, ին գտնվում է սահմանից այն կողմ, կմնա այնտեղ: Օրինակ, Արծվաշենն իր տարածքով շատ  ավելի մեծ է, քան այն 2-3 անկլավը, որոնց մասին Ադրբեջանը կարող է խոսել»:

Անդրադառնալով անվտանգությանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե խաղաղություն է, Հայաստանն ի վիճակի է, այդ մի քանի փոքր տարածքները, որ Հայաստանից հնարավորություն ունեն էքսկլավ գնալու, իր ուժերով վերահսկել եւ տրամադրել: Նույնը պետք է անի Ադրբեջանը: Մենք ամեն ինչ անում ենք հավասարության տրամաբանության մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միշելի խորհրդականը կփոխարինի Տոյվո Կլաարին և կզբաղվի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ
Գրոնոն իր պարտականությունների իրականացմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից
Պատերազմին մնացել է հաշված ամիսներ. Այս տարվա աշունը վերջինը կլինի Փաշինյանի համար որպես վարչապետ. Արամ Պետրոսյան
Փոխանակ Հայաստանը փորձեր հարթել հարաբերությունները ՌԴ-ի հետ, սխալները...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է...
Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի...
Ալիևը հասկանում է՝ որոշ ժամանակ հետո հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ավանտյուրայի հետ. Զաքարյան
ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկանացծ պահի անդրադառնալ Արցախյան...
Հայաստանը միջազգային առեւտրի սեղանին չունի խաղաքարտ ու գործիքակազմ, իսկ Ադրբեջանն ունի. Արամ Մանուկլյան
Ադրբեջանը ռուսական վառելիքի է արտահանում Եվրոպա, 100 միլիոնավոր դոլարների նավթ է գնում Եվրոպա, ադրբեջանական գազի շուրջ 30  տոկոսը...
Ամենաշատ