News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Միգուցե Ֆրանսիան սկսի Հայաստանին ավելի լուրջ զենք մատակարարել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց APRI Armenia-ի հետազոտող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Նա բացատրեց, որ դա կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ Ֆրանսիան ուսումնասիրի Հայաստանի հակաօդային պաշտպանության վիճակը, ինչպես նախատեսված է Հայաստանի և Ֆրանսիայի ստորագրած հուշագրով։

Սակայն, նրա գնահատմամբ, դեռ վաղ է ասել, որ Ֆրանսիայից գնված զենքը կարող է ռազմավարական փոփոխություն մտցնել Հայաստանի պաշտպանունակության մեջ։

«Bastion զրահամեքենաները լավ գնում են, բայց դրանք քիչ են: Ինչ վերաբերում է ռադարներին, ապա սա լուրջ համակարգ է, և նույնիսկ մի քանի ստորաբաժանումներ կարող են որոշակի դեր խաղալ։ Ինչ վերաբերում է Mistral հակաօդային պաշտպանության համակարգերին, որոնց մատակարարման մասին հուշագրում նշված էր, եթե դրանք մատակարարվեն, դրանք կբարձրացնեն հայկական բանակի մարտունակությունը, բայց ռազմավարական փոփոխություններ չեն բերի»,- նշեց Ներսիսյանը։

Ինչ վերաբերում է հնդկական զենքին, ապա դրանք ռազմավարական նշանակության գնումներ են, քանի որ խոսքը 1 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթի մասին է, կարծում է փորձագետը։

Նա աննախադեպ անվանեց Հայաստանի կողմից գնված զենքի քանակությունը։ 

«Դատելով հնդկական լրատվամիջոցներում հրապարակված տվյալներից՝ այս գումարը գործնականում կփակի 2020 թվականի հրետանային կորուստները»,- ընդգծեց Ներսիսյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ