News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հակահարձակումը ձախողվեց, քանի որ դատապարտված էր ի սկազբանե։ Այս մասին ABC NEWS-ին հայտնել է ուկրաինացի սպա, մեքենայացված բրիգադի 47-րդ վաշտի հրամանատար, լեյտենանտ Միկոլա Մելնիկը, որը հունիսի սկզբին գրոհում էր հարավային ճակատը Զապորոժիեի մարզում։

«Այն ձախողվեց»,- ասել է նա այն գործողության մասին, որում Ուկրաինան եւ արեւմտյան դաշնակիցները այդքան շատ միջոցներ էին ներդրել։ «Եթե նկատի ունենանք, որ հակահարձակման ամբողջ իմաստը Բախմուտի շրջանում երկու-երեք գյուղ գրավելն էր եւ մեկը՝ զապորոժյան ուղղությամբ, ապա դա մեզ հաջողվեց։ Բայց եթե խոսենք այն մասին, որ մենք պետք է հասնեինք Ղրիմ, բայց իրականում ընդամենը 10 կիլոմետր ենք առաջ անցնել [Մելիտոպոլի ուղղությամբ], ապա մի փոքր անհաջող էր»։

38-ամյա տղամարդն ասում է, որ գործողությունը ձախողվել է վաղ փուլերում բարձր հրամանատարության  վատ պլանավորման պատճառով։ «Մեղավոր են նրանք, ովքեր դրան հավանություն են տվել»,- ասել է նա։

«Նրանք հիանալի գիտեին մեր ուժերը եւ մատակարարումը։ Նրանք պետք է գնահատեին հակառակորդի ուժերը»։

Այս առաջին անհաջողություններից հետո ուկրաինական զինված ուժերը հարմարվեցին եւ այդ ժամանակվանից ավելի հյուծիչ պայքար են մղում հարավային ճակատում։ Առաջընթացը դանդաղ է։

Մելնիկն ասում է, որ պլանավորման մեջ մի լուրջ բացթողում կար։ Նա կարծում է, որ բարձր հրամանատարությունը թերագնահատել է ռուսական պաշտպանական գծերը եւ զինվորների՝ նրանց զսպելու ունակությունը։

«Ամբողջ ռազմավարությունն այն էր, որպեսզի հակառակորդը տեսնի մեզ, վախենա եւ սկսի նահանջել»,- ասել է նա։ «Բայց հակառակորդը չէր պատրաստվում նահանջել, որովհետեւ այնտեղ էր առաջնագիծը, իսկ դրա հետեւում ախմատովականներն էին ու ԲԱՐՍ-ը [ռուսական հատուկջոկատայինները]։ Նրանց հետեւակը նահանջելու տեղ չուներ. կամ մենք սպանում ենք նրանց, կամ նրանց սպանում են նահանջելիս։ Ուստի նրանց պաշտպանությունն ամուր էր»։

ABC հեռուստաալիքը կապվել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ իրադարձությունների՝ լեյտենատ Մելնիկի տարբերակի վերաբերյալ պատասխան ստանալու համար։ Գերատեսչությունում ուղիղ չեն անդրադարձել Մելնիկի փաստարկներին, դրա փոխարեն նշել են զինված ուժերի ղեկավար, գեներալ Վալերի Զալուժնիի մեկնաբանությունները Economist ամսագրում։ Նոյեմբերի 1-ին հրապարակված հոդվածում Զալուժնին ասել է, որ մարտադաշտի ներկա վիճակը կապ ունի անցյալի հակամարտությունների հետ։ Նա նկարագրել է իրավիճակը որպես փակուղի, որն սպասում է խոշոր տեխնոլոգիական բեկման երկու կողմից։ «Ինչպես եւ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, մենք հասել ենք տեխնոլոգիաների այնպիսի մակարդակի, որը մեզ փակուղու առջեւ է կանգնեցնում»,- ասել է նա։ Խոսելով կանգ առած հակահարձակման մասին՝ գեներալը խոստովանել է. «Խոր եւ գեղեցիկ առաջընթաց, ամենայն հավանականությամբ, չի լինի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղրիմը ենթարկվել է հրթիռային հարձակման. Astra հեռագրային ալիքի տվյալներով՝ ATACMS-ը հարվածել է Սակիի օդանավակայանին
Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղի Սակի ռազմական օդանավակայանը հարձակման է ենթարկվել, հաղորդում է...
Ռուսական զորքերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա. թիրախում էներգետիկ օբյեկտներն են
Բացի այդ, հավելել է Օլեշչուկը, ռուսական զորքերը «Իսկանդեր-Մ» համալիրից արձակված բալիստիկ հրթիռով...
Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը կորցրել է Ղրիմ վառելիքի մատակարարման կարևոր ալիքը
«Սլավյանին» լաստանավն ուղարկվել է Կավկազ նավահանգիստ՝ որպես իր տեսակի միակ նավ, քանի որ մայիսի...
Ուկրաինային զենքի մատակարարումները կավելանան եւս 2 միլիարդ դոլարով
Ըստ այդմ, «սխալ գնահատման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ օգնության բյուջեն աճել է մինչև 8,2 միլիարդ դոլար»...
ՌԴ դպրոցներից և գրադարաններից կպահանջվի տարածել Z-գրականություն և տեղադրել զինվորականների կիսանդրիներ
Ներկայացված են նաև «Հայրենիքի պաշտպանների» կողմից հրատարակված պատերազմի մասնակիցների պատմվածքների ժողովածուներ՝ «Կյանքը ընկերների համար» և «Չկա ավելի սուրբ կապ, քան ընկերակցությունը»...
ՌԴ Կենտրոնական բանկին առաջարկել են ռուսական փողերի վրա պատկերել ուկրաինական գրավված քաղաքները
Լանտրատովան կոչ է արել ռուսական ռազմական տեխնիկան պատկերել մեկ և երկու ռուբլի արժողությամբ մետաղադրամների վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ