News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իսրայելն, ըստ էության, խոստովանել է, որ ատոմային ռումբ ունի, սակայն համաշխարհային հանրությունը դրան չի արձագանքում: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ մեկնաբանելով Իսրայելի Երուսաղեմի գործերի և ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուի հայտարարությունները Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին։

«Նախարարներից մեկն ասաց, որ եթե հարկ լինի, ատոմային ռումբ կգցեն Գազայի վրա։ Նախ սա շատ տգեղ սպառնալիք է։ Երկրորդ՝ ասում էին, որ ատոմային ռումբեր չունեն։ Պարզվում է՝ ունեն։ Ինչո՞ւ համաշխարհային հանրությունը չի արձագանքում այս սպառնալիքներին,- ասել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։

Դիվանագետը նաև հռետորական մի քանի հարց է ուղղել միջազգային հանրության դիրքորոշման վերաբերյալ։ «Ի՞նչ արեցին մեզ, քանի՞ պատժամիջոցներ կիրառեցին մեր նկատմամբ։ Որտե՞ղ է ՄԱԳԱՏԷ-ն [Իսրայելի հետ կապված իրավիճակում]: Սա չի՞ հակասում անվտանգությանը: Արդյո՞ք [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի պարտականությունը, համաձայն Կանոնադրության, խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելը չէ, ինչո՞ւ դա չի արվում։ Հնարավո՞ր է Պաղեստինի հարցը լուծել ատոմային ռումբով․ այս հարցերի վրա է ուշադրություն հրավիրել դեսպանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի զինյալի է սպանել
Զինյալի ինքնությունը պարզել են 869-րդ մարտական ​​հետախուզական ստորաբաժանման զինվորները...
Իսրայելը պետք է հնարավորինս շուտ ավարտի պատերազմը. Իսրայելն այնքան էլ լավ չի տիրապետում հանրային կապերին. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահը Fox News-ին տված հարցազրույցում քննադատել է նաև նրանց...
Նեթանյահուն Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ. Սպիտակ տուն
Իսրայելի առաջնորդը չորեքշաբթի օրը ավելի ուշ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում՝ Գազայի հատվածում պատերազմի հետ կապված որոշ ամերիկացի օրենսդիրների բողոքի և դժգոհության ֆոնին...
Կոնգրեսականներից ոմանք հրաժարվել են ներկա լինել Նեթանյահուի ելույթին. CNN
Կոնգրեսի որոշ անդամներ հայտարարել են, որ չեն մասնակցի Նեթանյահուի ելույթին` ի նշան բողոքի պատերազմի կամ նախապես ծրագրված միջոցառումների պատճառով...
 Ջաբալիային իսրայելական հարվածի հետևանքով հինգ պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Ըստ աղբյուրի՝ զինվորականները ռմբակոծել են Ջաբալիայի Ալ-Ջուրն շրջանի բնակելի շենքը...
Պաղեստինյան խմբակցությունները Պեկինում ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին հռչակագիր են ստորագրել
Հռչակագրում բարձր է գնահատվում ՝ պաղեստինցիների իրավունքներին, վերջ դնելու պառակտումներին և պաղեստինյան խմբավորումների միջև միասնական դիրքորոշման ձևավորմանը զորակցելու Չինաստանի անկեղծ ջանքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ