News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Ինձ համար շատ հետաքրքիր է գալ և տեսնել մի երկիր, որի մասին շատ բան գիտեմ, եւ որի մշակութային կարեւորություն եմ գիտակցում: Այս մասին «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աշխարհահռչակ փիլիսոփա, գրող Նասիմ Թալեբը։

«Ինձ միշտ հետաքրքրել է գենետիկան: 3 ալիք է եղել հայերի միգրացիայի հետ կապված դեպի Լիբանան: Ես ապրում եմ արեւմուտքում, բնականաբար, այնտեղի հայկական սփյուռքի հետ եմ շփվում եւ մենք գիտենք, որ հայկական սփյուռքն ունի շատ փորձագիտական կարողություններ, շատ հմուտ է: Այնպես որ, Հայաստանն ինձ համար, ինչ-որ տեղ ոգեշնչման աղբյուր է: Այստեղ ինձ շատ հարազատ եմ զգում, ինչպես տանը»,-ասաց նա:

Նասիմ Թալեբը, սակայն այսօր ցավով է խոսում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրողությունների մասին. «Այսօր շատ տխուր է իրավիճակը, քանի որ գիտեմ՝ Տիգրան Մեծի ժամանակ ծովից ծով Հայաստան կար, մինչև Միջերկրյան ծով էր հասնում Հայաստանի տարածքը։

Վերջին տարիներին, սակայն անընդհատ տարածքային կրճատումներ եմ տեսնում Հայաստանում, նաև այս վերջին ցնցումը, ծանր էր»,-նշեց Թալեբը։

Նասիմ Թալեբի համար ցավալի է, որ Արարատը գտվում է Թուրքիայի տարածքում. «Հայկական մշակույթը շատ լայն տարածում ունի, հասնում է ընդհուպ Երուսաղեմ,եւ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ Երուսաղեմում է այդ տարածքային կրճատումը լինում:

Շատը ծանր է, որ մենք ականատես ենք լինում էթնիկ զտումների: Ի՞նչ պետք է անել, միգուցե ավելի շատ տեղեկացնել աշխարհին դրա մասին»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ