News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Financial Times Group-ի The Banker միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում։ Ֆինանսական հաստատությունները գնահատվել են կատարողականի բազմաթիվ չափանիշներով՝ ներառյալ ցուցանիշների աճը, շահութաբերությունը, գործառնական արդյունավետությունը, ակտիվների որակը, իրացվելիությունը, հուսալիությունը և այլն:

The Banker-ի խմբագիր Ջոյ Մաքնայթի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Արդշինբանկին Հայաստանում «Տարվա բանկ» մրցանակը ստանալու համար: Թվայնացման և կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու՝ Արդշինբանկի նպատակաուղղվածությունը այն առավել ընդգծված է դարձրել իր մրցակիցների նկատմամբ։ Օրինակ՝ բանկը վարկավորման գործընթացի արդյունավետությունը բարելավելու համար հաջողությամբ ներդրել է վարկային ռիսկի գնահատման՝ արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված համակարգ»:

Անդրադառնալով մրցանակի ստացմանը՝ Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը նախ շնորհակալություն է հայտնել The Banker հեղինակավոր ամսագրին բանկի գործունեության բարձր գնահատականի համար. «The Banker ամսագիրը չորրորդ անգամ ճանաչում է Արդշինբանկի առաջատարությունը հայաստանյան ֆինանսական շուկայում։ Ես մեր ձեռքբերումները վերագրում եմ լավ մշակված բիզնես մոդելին, որը հիմնված է ոչ միայն կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարման քաղաքականության, ծախսերի վերահսկման և ֆինանսական կատարողականի, այլև ակտիվ թվայնացման, ինչպես նաև հաճախորդների անընդհատ փոփոխվող կարիքներին արագ արձագանքելու պատրաստակամության վրա։ Մենք ձգտում ենք նրանց տրամադրել նորարարական ֆինանսական լուծումներ և կառուցել վստահելի հարաբերություններ»:

Նշենք, որ այս պատվավոր մրցանակը Արդշինբանկի այս տարի նվաճած արդեն 6-րդ մրցանակն է:

Հիշեցնենք, որ 2023 թ. Արդշինբանկը ճանաչվել է «Լավագույն բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ» և «Լավագույն ESG բանկ (լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ)» հեղինակավոր Euromoney ամսագրի կողմից։ Միևնույն ժամանակ, Արդշինբանկի Private Banking-ը լավագույնն է ճանաչվել Հայաստանում՝ ըստ Global Banking & Finance Review ամսագրի, իսկ Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «Լավագույն մանրածախ բանկ Հայաստանում»:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 18 տոկոս
Ռուսաստանի Բանկն իր առաջիկա նիստերում կգնահատի հիմնական տոկոսադրույքի հետագա բարձրացման նպատակահարմարությունը
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի և առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին...
300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից (ֆոտո)
Արև, ամպեր, տուն, մայրիկ ու հայրիկ և բոլոր բնակարաններում շատ կոնֆետներ, ահա այսպես են պատկերել փոքրիկներն ապագա համալիրը կտավների վրա...
Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել
Ամսագիրն ընդգծում է 2023թ․ ընթացքում բանկային հիմնական ծառայությունների ոլորտում Ամերիաբանկի ամուր դիրքն ու կայուն աճը...
Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար  
Արշավին կարող են մասնակցել մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով...
ՌԴ Կենտրոնական բանկին առաջարկել են ռուսական փողերի վրա պատկերել ուկրաինական գրավված քաղաքները
Լանտրատովան կոչ է արել ռուսական ռազմական տեխնիկան պատկերել մեկ և երկու ռուբլի արժողությամբ մետաղադրամների վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ