News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խնդրել է գերմանական Deutsche Welle-ի լրագրողին չխեղաթյուրել իր խոսքերը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ճակատագրի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել  նոյեմբերի 30-ին, ԵԱՀԿ նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, գրել է «Կոմերսանտը»։

Լավրովին հարցրել են, թե մտադիր է արդյոք Ռուսաստանը դուրս գալ կազմակերպությունից։ «Դուք խոսում եք կազմակերպության կոլապսի մասին եւ այլն, դուք ասում եք, որ կազմակերպությունն արդեն, գուցե, իր կարեւոր դերը չի խաղում։ Ծրագրո՞ւմ եք արդյոք դուրս գալ կազմակերպությունից այդ դեպքում»,- հարցրել է Deutsche Welle-ի լրագրողը։

Ի պատասխան՝ նախարարը խնդրել է «ճիշտ մեջբերում կատարել»։ «Ես ասել եմ, որ ինձ համար միեւնույն է, թե ինչով կավարտվի ԵԱՀԿ ներկա նիստը... Ես գիտեմ, որ ձեզ մոտ՝ Գերմանիայում, ընդունված է, որ կառավարության անդամները ասեն լրագրողներին, թե ինչ գրեն... Մենք մեր լրագրողներին մի քիչ հարգում ենք, նրանց երեւակայությանն ենք թողնում, թե ինչպես ներկայացնեն մամուլի ասուլիսի արդյունքները»,- ավելացրել է Սերգեյ Լավրովը։

ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի լիագումար նիստում, որը տեղի էր ունենում Սկոպիեում, ՌԴ նախարարն ասել է, որ կազմակերպությունը վերածում են «ՆԱՏՕ եւ Եվրամիության կցորդի»։ Նա նաեւ մեղադրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին այն բանում, որ նրանք հեռացել են նիստից։ Լավրովի կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ նրանք վախենում են «ցանկացած անկեղծ եւ փաստերով խոսակցությունից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ավելի քան 500 հազար զինվորականի բարձր պատրաստվածության վիճակի է բերել
Բարձր պատրաստվածության վիճակը նշանակում է, որ զորամասերը կարող են տեղակայվել 30 օրվա ընթացքում...
Կիևին սպառազինությունների մատակարարումը համակարգող ՆԱՏՕ-ի շտաբը կբացվի սեպտեմբերին
Նա նաև խոստացել է, որ Լոնդոնում կքննարկեն «արևմտյան ժողովրդավարության պաշտպանությունը» ոչ միայն...
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Ստոլտենբերգ. Բելառուսի և Չինաստանի միջև զորավարժությունները ցույց են տալիս, որ Չինաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին
Չորեքշաբթի օրը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը պարզաբանել է, որ Չինաստանի...
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության մասին խոսք չկա
Չնայած մենք չենք խոսում Ուկրաինայի հակամարտությանը Դաշինքի անմիջական մասնակցության մասին, շատ...
Էրդողանը Ստամբուլն անվանել է հարմար քաղաք 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջնական հռչակագրում ասվում է, որ նրանք հաջորդ հանդիպումը կանցկացնեն...
Ամենաշատ