News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Չեբոքսարիի մոսկովյան շրջանային դատարանն արգելել է Չուվաշիայի տրանսպորտի նախկին նախարար Վլադիմիր Օսիպովին որոշակի գործողություններ կատարել լիազորությունների չարաշահման (ՌԴ Քր.օր. 3-րդ մաս, 286 հոդված) եւ վճարումների անիրավաչափ շրջանառության կազմակերպման (ՌԴ Քր.օր. 3-րդ մաս, 33 հոդված, 1-ին մաս, 187 հոդված) մեղադրանքներով, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Օսիպովին, մասնավորապես, արգելվել է օգտվել բջջային հեռախոսակապից, նամակագրություն վարել ինտերնետով եւ էլեկտրոնային փոստով, հեռանալ բնակության վայրից գիշերային ժամերին, շփվել գործով վկաների հետ, նա պարտավոր է նաեւ հետեւել մի շարք սահմանափակումների։

Դատական նիստի ընթացքում ՌՔԿ Չուվաշիայի Քննչական վարչության ներկայացուցիչը դատարանին խնդրել է չազատազրկել նրան, եւ դատարանը հաստատել է քննության միջնորդությունը։ ՌԴ ՔԿ Չուվաշիայի Քննչական վարչությունը եւ Չուվաշիայի անվտանգության ծառայության օպերատիվայինները Օսիպովին ձերբակալել են երեկ։ Հարցաքննության ժամանակ նա փաստաբանների ներկայությամբ խոստովանել է մեղքը եւ ցուցմունքներ տվել հանցավոր գործունեության հանցակցության մասին։

Քննությունը կարծում է, որ Վլադիմիր Օսիպովը նախարարի պաշտոնում 2022թ. դեկտեմբերին «շահադիտական նպատակներով եւ անձնական շահագրգռությամբ» նախագծային մունիցիպալ պայմանագիր է կնքել կապիտալ նորոգման եւ Չեբոքսարիի ճանապարհներից մեկը պահելու համար մի ընկերության հետ, որը գլխավորել է նրա ծանոթը»։

Չուվաշիայի Քննչական վարչության կարծիքով՝ ընկերությունը «չի համապատասխանել  գնման պայմաններին», ինչի հետեւանքով տարածաշրջանի բյուջեին պատճառվել է ավելի քան 7 մլն ռուբլու վնաս։ Վլադիմիր Օսիպովը գլխավորել է Չուվաշիայի տրանսպորտի նախարարությունը 2020թ. փետրվարին, իսկ պաշտոնից հեռացել է 2023թ. հոկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ