News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Անտարկտիկական պինգվինները պետք է շուրջօրյա հսկեն իրենց ձվերը և ճտերը մարդաշատ, աղմկոտ գաղութներում: Այսպիսով, նրանք ննջում են օրական հազարավոր անգամներ, բայց միայն մոտ չորս վայրկյան, որպեսզի զգոն մնան, հայտնում են գիտնականները Science ամսագրում հրապարակած իրենց հոդվածում:

Այս կարճ «միկրո ննջումները», որոնք տևում են ընդհանուր առմամբ օրական մոտ 11 ժամ, ըստ երևույթին բավարար են ծնողներին մի քանի շաբաթ զգոն պահելու համար:

«Այս պինգվինները նման են քնկոտ վարորդների, որոնք բացում և փակում են իրենց աչքերը, և նրանք դա անում են շուրջօրյա․ շաբաթվա 7 օրը և մի քանի շաբաթ անընդմեջ, - ասում է Գերմանիայի Մաքս Պլանկի կենսաբանական բանականության ինստիտուտի քնի հետազոտող և  նոր ուսումնասիրության համահեղինակ Նիլս Ռատենբորգը:- Զարմանալին այն է, որ նրանք կարողանում են նորմալ գործել և հաջողությամբ մեծացնել իրենց ձագուկներին»:

Կզակային  պինգվինները, որոնք ստացել են իրենց անունն իրենց դեմքի սև փետուրների նուրբ գծի պատճառով, որը նման է կզակի ժապավենի, սովորաբար ձվադրում են  նոյեմբեր ամսին ճայակների բներում: Ինչպես պինգվինների շատ այլ տեսակների դեպքում, ամուսնական  զույգը   ծնողական պարտականությունների բաժանում է անում: Ծնողներից մեկը միայնակ է խնամում ձվերը և ճտերին, իսկ մյուսը գնում է ձկնորսության՝ ընտանիքի համար կերակուր հայթայթելու։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ