News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հետ առանց միջնորդների հանդիպումը շատ մեծ վտանգներ է պարունակում եւ ադրբեջանական կողմը այդ հարթակը հետագայում կարող է օգտագործել պատերազմական գործողությունները արդարացնելու տեսակետից՝ մասնավորաբար նշելով, որ հայկական կողմը խոստացել է զիջումների գնալ, սակայն հրաժարվել է դրանք կատարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլին:

«Չկա որեւէ երաշխիք, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերեն սահմանների հարցում, կամ ինչ-որ մի հարցում, հաջորդ օրը ադրբեջանական կողմը չի ասի,որ հայկական կողմը խախտում է իր պարտավորութունները եւ չի կատարում: Հիշենք, որ նախորդ բանակցություններում, չնայած որ միջնորդներ կային՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ եւ այլն, Ադրբեջանը իր պայմանավորվածությունները չի կատարել եւ այս անգամ նույնպես հնարավորություն է ընդձեռնվում Ադրբեջանին մեղքը բարդել Հայաստանի վրա: Ի նկատի ունեմ, որ միշտ պետք է լինի երաշխավորող կողմ, կամ արտաքին ազդող գործոն, որը միշտ ուշադրության կենտրոնում կպահի ստանձնած պարտավորությունը եւ հնարավորինս կզսպի Ադրբեջանին մանիպուլիացիաներ եւ կեղծիքներ կատարելուց: Ստախոս կողմի հետ՝ ադրբեջանական կողմի հետ երբեք չկան երաշխիքներ որ դու կարող ես տետատետ բանակցես եւ ունենաս ռեալ հաջողություններ, կամ թեկուզ փոխզիջման գալ»,- ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ նոր պատերազմի հավանականությանը՝ ադրբեջանագետը նշում է, որ հակառակորդը հասկացել է, որ Հայաստանում իշխանությունը ոչ միայն կապիտուլացված է, այլեւ վախկոտ է եւ այս համատեքստում փորձելու են առավելագույնը ստանալ հենց պատերազմով:

«Այսօր Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն, որովհետեւ հասկանում է, որ եթե հիմա ստանա այն, ինչ ցանկանում է, ապա հետագայում չի կարող իր ցանկությունների զամբյուղը մեծացնել: Հետեւաբար, սրանց հետ բանակցելով այնպիսի ռազմաքաղաքական վիճակ կստեղծվի, որը նրանց հնարավորություն կտա ռազմական գործողություններով  ավելի մեծ պահանջներ ներկայացնել: Հիմա էլ նրանք խոսում են ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու մասին, եւ այլ պահանջների մասին, որը հետագայում մեզ համար կոլապսային իրավիճակ կստեղծի»,- ասաց նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ