News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իրանը չի մասնակցել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերի դեմ գոհներին։ Այսպիսի գրավոր հայտարարություն է ուղարկել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել. Իրանը չի մասնակցել որեւէ հարձակման ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումների վրա։ Իսլամական հանրապետությունը ԱՄՆ մեղադրանքները համարում է անհիմն եւ կարծում է, որ այդ բոլոր հայտարարությունները օկուպանտ երկրի փորձն են՝ արդարացնելու սեփական ագրեսիան եւ միջազգային իրավունքի ու ՄԱԿ Կանոնադրության լուրջ խախտումները, որոնք նա կատարում է Սիրիայում եւ մերձավորարեւելյան ողջ տարածաշրջանում»,- նրա խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ The Washington Post թերթը, հղում կատարելով Պենտագոնի տվյալներին, տեղեկացրել էր, որ ամերիկյան զինվորականները Մերձավոր Արեւելքում հոկտեմբերից ենթարկվել են զինյալների առնվազն 76 գրոհի։ Պարբերականը նշել է, որ հրթիռակոծությունները եւ անօդաչուների հարձակումները ԱՄՆ զորքերի դեմ կատարվում են գրեթե ամեն օր։

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության տեղեկություններով՝ Կարմիր ծովում երեք առեւտրանավերի դեմ գրոհները կատարել են Իրանի կողմից աջակցվող «Անսար Ալլահ» շարժման հուսիները։ ԱՄՆ ՌԾՈւ «Քարնի» հրթիռային ականակիրը հետ է մղել հարձակումը՝ խոցելով առնվազն երեք անօդաչու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի զինյալի է սպանել
Զինյալի ինքնությունը պարզել են 869-րդ մարտական ​​հետախուզական ստորաբաժանման զինվորները...
Իսրայելը պետք է հնարավորինս շուտ ավարտի պատերազմը. Իսրայելն այնքան էլ լավ չի տիրապետում հանրային կապերին. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահը Fox News-ին տված հարցազրույցում քննադատել է նաև նրանց...
Նեթանյահուն Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ. Սպիտակ տուն
Իսրայելի առաջնորդը չորեքշաբթի օրը ավելի ուշ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում՝ Գազայի հատվածում պատերազմի հետ կապված որոշ ամերիկացի օրենսդիրների բողոքի և դժգոհության ֆոնին...
Կոնգրեսականներից ոմանք հրաժարվել են ներկա լինել Նեթանյահուի ելույթին. CNN
Կոնգրեսի որոշ անդամներ հայտարարել են, որ չեն մասնակցի Նեթանյահուի ելույթին` ի նշան բողոքի պատերազմի կամ նախապես ծրագրված միջոցառումների պատճառով...
 Ջաբալիային իսրայելական հարվածի հետևանքով հինգ պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Ըստ աղբյուրի՝ զինվորականները ռմբակոծել են Ջաբալիայի Ալ-Ջուրն շրջանի բնակելի շենքը...
Պաղեստինյան խմբակցությունները Պեկինում ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին հռչակագիր են ստորագրել
Հռչակագրում բարձր է գնահատվում ՝ պաղեստինցիների իրավունքներին, վերջ դնելու պառակտումներին և պաղեստինյան խմբավորումների միջև միասնական դիրքորոշման ձևավորմանը զորակցելու Չինաստանի անկեղծ ջանքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ