News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Ըստ Իրանի կառավարության ներկայացուցիչների՝ դրան դեմ է Հայաստանի գլխավոր գազամատակարարը։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Երևանում «Տարածաշրջանային նոր իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Իրանի և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ղոդրաթոլլահ Շաֆիեն՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ գիծը դեռ չի կառուցվել։ 

«Նրանց դուր չի գալիս գազի շուկան բաժանելու գաղափարը»,- պարզաբանեց նա։

Նշենք, որ Հայաստանին գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։

Փորձագետն առաջարկեց մոռանալ սահմանափակումների մասին և անել այն, ինչ ուզում են Հայաստանն ու Իրանը։

«Երբ խոսքը վերաբերում է հարևանների հետ համագործակցությանը, այն երկրների հետ, որոնց հետ Իրանը լավ հարաբերություններ ունի, Թեհրանն առաջինն է, ով փորձում է լուծել խնդիրները, փորձում է այդ խնդիրները չստեղծել իր հարևանների համար»,- ընդգծել է Շաֆիեն։

Հիշեցնենք, որ գծի շինարարությունը սկսվել է 2006թ.-ին։ Ակնկալվում է, որ դրա կառուցմամբ հզորությունը ներկայիս 340 ՄՎտ/ժ-ից կհասցվի ժամում 1200 ՄՎտ-ի: Բացի այդ, կավելանան բարտերի ծավալը, որի շրջանակներում Հայաստանը գազ է ստանում Իրանից, արտադրում էլեկտրաէներգիա և մատակարարում Իրան։

Քաղաքագետի խոսքով՝ Թեհրանը խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։

«Հայաստանը նույնպես խոչընդոտներ չի տեսնում և շատ լուրջ է վերաբերվում դրան»,- եզրափակեց Շաֆիեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ