News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Իրանն աշխատում են Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցման նախագծի վրա։ Այժմ մասնագետները տեխնիկատնտեսական ուսումնասիրություն են իրականացնում կամրջի հետագա նախագծման համար։ Տեղեկությունը Spuntik Արմենիայի հետ զրույցում hայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։

«Մենք պետք է ճշտենք կամրջի կառուցման տեխնիկական ցուցանիշները։ Ընդ որում, հաշվի կառնվեն գործող կամրջի պարամետրերը, մասնավորապես՝ դրա թողունակությունը», - ասաց Ղալեչյանը։

ՀՀ-ի հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավն է. Սոբհանի

Չի բացառվում, որ նոր կամուրջը գործողին զուգահեռ կառուցվի։ Միաժամանակ փոխնախարարը կոչ արեց չշտապել և սպասել տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտին, որը կօգնի որոշել նոր կառույցի երկարությունը, լայնությունը, թողունակությունը և այլ պարամետրերը:

Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի ամենահարավային հատվածի կառուցմանը՝ Իրանին սահմանակից Ագարակից մինչև Քաջարան քաղաք (32 կմ), Ղալեչյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքների ակտիվ փուլը կսկսվի 2024 թվականի փետրվարից։

«Ընկերությունը պետք է մեծ քանակությամբ տեխնիկա մոբիլիզացնի, ճամբար ստեղծի։ Մեր նախնական գնահատմամբ՝ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2024 թվականի փետրվարից ոչ ուշ։ Մենք սպասում ենք իրանական ընկերության աշխատանքային ծրագրին», - ասաց Ղալեչյանը։

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի ամենահարավային հատվածը կառուցում է «Աբադ Ռահան Փարս» և «Արիանա թունել Սադ» ընկերությունների իրանական կոնսորցիումը: Պայմանագիրը կնքվել է Երևանում 2023 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ էլ որոշում կայացվեց ձևավորել Հայաստան-Իրան աշխատանքային խումբ՝ Արաքս գետի վրա ևս մեկ սահմանային կամուրջ կառուցելու համար։

Երկու պետությունների սահմանին գործող կամուրջը փոքր թողունակություն ունի։ Բացի այդ, անցյալ դարում ստեղծված կառույցն արդեն քայքայվել է։ Հայաստանն արդիականացնում է «Մեղրի» անցակետը՝ պատրաստելով այնտեղ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կարագացնեն բեռների զննումն ու մեքենաների բացթողումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական համաձայնագրի կնքման մասին լուրերը
Սոբհանին նման լուրերի հրապարակման նպատակը համարել է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև...
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Iran International կայքի տարածած այն...
Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Իրանի դեսպան
Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ բերել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը...
Եղիազար Վարդանյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում շինարարությանը իրանական ընկերությունների մասնակցության հարցը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է…
Ռուբինյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային անվտանգությանը հարցերը
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող…
Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ...
Ամենաշատ