News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

2023 թվականը կլինի պատմության մեջ ամենաշոգ տարին։ Այս մասին հայտարարել է  Եվրոպական միության կլիմայի փոփոխության «Copernicus» ծառայությունը՝ տվյալների  վերլուծությունից հետո, որոնք ցույց են տվել, որ աշխարհն ապրել է իր ռեկորդային ամենատաք նոյեմբերը:

Նշվում է, որ անցած ամիս եղանակը մոտ 1,75 աստիճանով ավելի տաք է եղել։ «2023 թվականին եղել է վեց ռեկորդային ամիս և երկու ռեկորդային սեզոն»,- ասել է «Copernicus»-ի փոխտնօրեն Սամանթա Բերջեսը:

Նախաարդյունաբերական ժամանակների և այսօրվա այս տարբերությունը աշխարհը վտանգավոր կերպով մոտեցնում է գլոբալ տաքացման 1,5 աստիճան Ցելսիուսի շեմը, որի մասին գիտնականները տարիներ շարունակ զգուշացնում էին:

Շարունակական տաքացումը նշանակում է, որ եղանակային էքստրեմալ իրադարձությունները, որոնք արդեն իսկ վատթարացել են, կդառնան էլ ավելի հաճախակի և ինտենսիվ ՝ սրելով երաշտների, ջրհեղեղների, փոթորիկների և անտառային հրդեհների հետևանքով առաջացած վնասներն ու մարդկային կորուստները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ