News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ամենախոշոր պարբերականի՝ Washington Post-ի ավելի քան 750 աշխատակիցներ հինգշաբթի կմասնակցեն 50 տարվա ընթացքում մեդիա-ընկերության ամենախոշոր ցույցին։

«Washington Post-ի ավելի քան 750 աշխատակիցներ հայտարարել են, որ աշխատանքից կհեռանան վաղ առավոտյան՝ հրաժարվելով կատարել պարտականությունները 24 ժամվա ընթացքում, սա ընկերության աշխատակիցների ամենախոշոր ցույցն է մոտ կես դարի ընթացքում»,- գրել է թերթը։

Պարբերականի աշխատակիցները նախատեսել են մեկօրյա նստացույց եւ հանրահավաք Վաշինգտոնի կենտրոնում, Washington Post-ի գրասենյակի առջեւ։ Նրանք թերթի ընթերցողներին խնդրել են ի նշան համերաշխության մեկ օրով հրաժարվել թերթի ընթերցումից եւ կայք այցելելուց։

Արհմիության անդամները հայտարարել են, որ կմասնակցեն բողոքին, քանի որ աշխատողներն առանց պայմանագրի են մնացել 18 ամսվա համար։ Նրանք դեմ են նաեւ սեփական ցանկությամբ որոշ աշխատակիցների աշխատանքից հեռացնելու առաջարկին։ Մեդիա-ընկերության ղեկավարները չեն ընդունում արհմիության պնդումներն այն մասին, որ բանակցությունները վարվել են «անբարեխիղճ», եւ հայտարարում են, որ դեռ մինչեւ ամսվա վերջ պայմանագրերի կնքման հույս ունեն։

«Ընկերությունը պետք է հարգի իր աշխատողներին... Ես գիտեմ, որ նրանք փորձում են թողարկել թերթը։ Բայց առանց մեզ չեն կարողանա լավ թերթ թողարկել»,- ասել է թղթակից Սառա Կապլանը։

«Մենք հարգում ենք մեր գործընկերների իրավունքները... մասնակցելու այս մեկօրյա գործադուլին... Մենք կհոգանք, որպեսզի մեր ընթերցողները եւ այցելուները որքան հնարավոր է չզգան դա»,- հայտնել է Washington Post-ի ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Մեդիա-ընկերությունը վստահություն է հայտնել, որ կկարողանա սովորական ռեժիմով, հինգշաբթի եւ ուրբաթ, տպագրել եւ առաքել թերթը՝ պահպանելով իր վեբ-կայքի աշխատունակությունը եւ ակտիվությունը։

2022թ. դեկտեմբերին մեկօրյա գործադուլի էին դուրս եկել ամերիկյան մեկ այլ խոշոր պարբերականի՝ New York Times-ի լրագրողները։ Դա առաջին նման գտործադուլն էր ավելի քան 40 տարվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ