News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Հայաստանը որեւէ տարածքային պահանջ իր հարեւաններից չունի. ի դեպ, սա հայտարարել են Հայաստանի բոլոր իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նրանք երբեւէ չեն ասել, որ տարածքային պահանջ ունեն Ադրբեջանի նկատմամբ: Այո, նրանք չեն ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է, մենք դրա մասին բարձր ասել ենք, որ մենք ճանաչում ենք եւ հավակնություն չունենք մեր հարեւան որեւէ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ արցախցիների վերադարձի հարցը քննարկվո՞ւմ է, նրանք կկարողանա՞ն վերադառնալ Արցախ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ անվտանգային խնդիրներից ելնելով պետք է ինչ-որ ժամանակ անցնի: Դա իմ կարծիքն է: Դա չի նշանակում, որ դրա մասին խոսակցություններ չկան, կամ դրա հետ կապված որոշում կա: Բայց ես անկեղծ չեմ պատկերացնում, ինչպե՞ս հայերը կարող են վերադառնալ այսօր ԼՂ այն պարագայում, երբ 2-3 օրում 100 հազարից ավելի հայ իրենց տները թողել, փախել են՝ վախենալով ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգներից: Այո, մենք ուզում ենք, որ բոլորը վերադառնան իրենց տները, դա չի բացառում այն, որ մենք փորձում ենք մեր հայրենակիցներին Հայաստանում ամեն ինչով ապահովել: Ի հեճուկս շատ կանխատեսումների, կարելի է ասել՝ մաքսիմումը արել ենք եւ շարունակելու ենք անել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ