News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջեւ, որի արդյունքում այս հայտարարությունն է հրապարակվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հայտարարությունում երրորդ կողմի մասին որեւէ նշում չկա, դրանք տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջեւ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ սա սկիզբ է դնում բացառապես երկկողմ ձեւաչափով բանակցություններին, որը Ադրբեջանի առաջարկն էր, Խանդանյանն ասաց. «Հարցը հումանիտար խնդրին է վերաբերում, շատ զգայուն հարցի՝ գերիներին, եւ հնարավորություն է առաջացել այս ձեւաչափում այս հարցը բանակցել եւ լուծել: Դա շատ կարեւոր հայտարարությունը, որը պետք չի թերագնահատել, բայց նաեւ պետք չի գերագնահատել ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ: Այն, ինչ Հայաստանն ասել է, շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի  շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռեւս այս տարվա հուլիսին եռակողմ հանդիպման ընթացքում: Հայաստանը հորդորում էմիջնորդ կողմերին՝ ապահովել բանակցությունների շարունակականությունը, որտեղ դրանք սկսվել են»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ