News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մենք միշտ մոտ ժամկետում հավանական ենք համարում, որովհետեւ մենք կառուցողական ենք տրամադրված դրան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Բայց կրկին, պետք է հավատարմություն հայտնել մեր նշած սկզբունքներին եւ փաստաթուղթը պետք է ունենա այն տեսքը, որը հնարավոր կլինի Հայաստանի համար ստորագրել, եւ որին Ադրբեջանն իր համաձայնությունը կտա: Պետք է արձանագրեմ, որ այս հայտարարությունը դրականորեն կարող է ազդել, դրական բառապաշար կա առնվազն հայտարարության տեքստի մեջ, ինչը կարող է նպաստել հետագա բանակցությունների ավելի սահուն ընթացքին»,-ասաց նա:

Հարցին, թե բացի տեքստում ամրագրված վստահության ամրապնդման մասին դրույթից, ուրիշ ինչ շոշափելի քայլերի մասին է խոսքը, Խանդանյանը պատասխանեց. «Այս բանակցությունները կոնկրետ այս հումանիտար հարցին են վերաբերել, հետագայում սրա շրջանակներում այլ շարունակական գործընթացների մասին տեղեկատվություն չկա»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ