News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը, ինչպես երեւում է, պատրաստ է հաջորդ տարի ընդունել կլիմայի փոփոխության COP29 գագաթաժողովը, այն բանից հետո, երբ շաբաթ օրը ստացել է արեւելաեվրոպական երկրների աջակցությունն այդ հարցում, տեղեկացրել է Reuters-ը։

Տարածաշրջանի արեւելաեվրոպական երկրները, որը պետք է ընդունի գագաթաժողովը հաջորդ տարի, հավանություն են տվել Բաքվի հայտին Դուբայում COP28-ի գագաթաժողովի ժամանակ, ինչը թույլ է տվել դուրս գալ աշխարհաքաղաքական փակուղուց՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հաջորդ գլոբալ հանդիպման հետ կապված։

Քննարկումների ընթացքին ծանոթ երկու աղբյուր Reuters-ին տեղեկացրել են, որ տարածաշրջանային խմբի երկրները պաշտոնապես աջակցել են Ադրբեջանի հայտին շաբաթ ցերեկը տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Մենք շատ երախտապարտ ենք բոլոր երկրներին, մասնավորապես արեւելաեվրոպական խմբին եւ (COP29 գագաթաժողովն ընդունած) Արաբական Միացյալ Էմիրություններին իրենց աջակցության համար»,- ասել է երկրի բնապահպանության նախարար Մուխթար Բաբաեւը COP28-ի գագաթաժողովում։

Ընդունող կողմի որոշումը հետաձգվել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել էր, որ վետո կդնի Եվրամիության ցանկացած երկրի ընդունող կողմ դառնալու հայտի վրա։ ԵՄ-ն պատժամիջոցներ է մտցրել Մոսկվայի դեմ Ուկրաինա ներխուժման համար։ Սակայն Ադրբեջանը ԵՄ անդամ չէ։

Բաքվի հայտը նախկինի պես մոտ 200 երկրների պաշտոնական հավանության կարիքն ունի, այդ երկրները ներկա են եղել COP28-ի բանակցություններին, բայց պատվիրակները շաբաթ օրը հայտարարել են, որ սպասում են, որ քվեարկությունը կլինի պաշտոնական։

ՄԱԿ կլիմային նվիրված գագաթաժողովի անցկացման մասին սովորաբար հայտարարում են տարիներ առաջ, իսկ COP29-ի անցկացման տեղի վերաբերյալ փակուղային իրավիճակի պատճառով Բաքուն քիչ ժամանակ ուներ միջոցառմանը պատրաստվելու համար։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն Reuters գործակալությանն ուրբաթ ասել է, որ Բաքուն պատրաստ է լավ անցկացնել միջոցառումը։

ԱՄԷ-ում ՄԱԿ կլիմայական գագաթաժողովը այս տարի ամենամասշտաբայինն էր, գրանցվել է ավելի քան 110 000 պատվիրակ։

ՄԱԿ կլիմայական գագաթաժողովում նախագահելը երկրին հսկայական ազդեցություն է տալիս նրա օրակարգի եւ արդյունքների հարցում։

Բաքվի հարաբերությունները որոշ արեւմտյան երկրների հետ վատացել են սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը հանգեցրեց Ղարաբաղի հայ բնակչության գաղթին, ընդգծել է Reuters-ը։

Մյուս կողմից՝ Ադրբեջանը նավթի եւ գազի արտադրող է եւ ՕՊԵԿ+-ի անդամ։

Որոշ պատվիրակներ մտահոգություն են հայտնել մեկ այլ նավթարդյունահանող երկրում կլիմայի վերաբերյալ համաշխարհային բանակցությունների անցկացման հետ կապված։

Հաջիզադեն Reuters գործակալությանն ասել է, որ «հասկանում է այդ մտահոգությունները», եւ հայտարարել է Ադրբեջանի՝ էներգիայի իր աղբյուրները դիվերսիֆիկացնելու պլանների մասին, դրանցում ներառելով քամուց եւ արեւից ստացվող էներգիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ