News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Տասնչորս մարդ է զոհվել ուրբաթ օրը Մեքսիկայի կենտրոնական մասում ավազակախմբի անդամների և փոքր ֆերմերային համայնքի բնակիչների միջև բախման հետևանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Չորս մարդ վիրավորվել է, եւս երկուսն անհետ կորել են։

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երեւում են կովբոյական գլխարկներով, մանգաղներով և որսորդական հրացաններով գյուղացիները, որոնք հետապնդում են ավազակախմբի անդամներին՝ գնդացիրների կրակոցների ներքո։

Մեխիկո նահանգի ոստիկանությունը, որը սահմանակից է Մեխիկոյին, հայտնել է, որ բախումը տեղի է ունեցել մայրաքաղաքից մոտ 130 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Տեզկալտիտլան գյուղում:

Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ մահացածներից 11-ը հանցախմբի անդամներ են, իսկ երեքը՝ գյուղի բնակիչներ: Ոստիկանությունը չի պարզել, թե որ հանցախումբն է գործել գյուղում, սակայն տարածքում տասը տարի գերիշխում է «Միչոական ընտանիք» թմրակարտելը:

«Միչոական ընտանիք»-ը հայտնի է ոստիկանների վրա իր հարձակումներով, ինչպես նաև 2022 թվականին հարևան Գերերո նահանգի Տոտոլապան քաղաքի 20 բնակիչների կոտորածներով: Հարձակման հետևանքով զոհվել են քաղաքի քաղաքապետը, նրա հայրը և ևս 18 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ