News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իսրայելի վրա միջազգային ճնշումը կիրակի սաստկացել է այն բանից հետո, երբ իսրայելական տանկերը մտել են Գազայի հատվածի հարավի խոշոր քաղաք՝ Խան Յունիս, տեղեկացրել է WP-ն։

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին Դոհայի հաժաղովում ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Գազայում, բնակչությունից Գազայի հատվածն ազատելուն ուղղված ջանքեր են։

Սաֆադին դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում՝ դրանք անվանելով ցեղասպանություն, տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկնել է իր կոչը Իսրայելին, որպեսզի ավելի շատ բան արվի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։ «Ես կարծում եմ, որ մտադրություն կա, բայց արդյունքները միշտ չէ, որ ցուցաբերվում են»,- ասել է նա։

Բայց Բլինքենի կոչերը քիչ բան են արել Գազայի քաղաքացիական բնակչության տառապանքները մեղմելու համար, ասում են պաղեստինցիները, քանի որ ԱՄՆ-ն ուժեղացրել է աջակցությունն Իսրայելին։

Վերջին օրերին Բայդենի վարչակազմը վետո է դրել ՄԱԿ բանաձեւի վրա, որով հրադադար էր պահանջվում, եւ հավանություն է տվել տանկերի համար զինամթերքների վաճառքին՝ վկայակոչելով արտակարգ հայտարարությունը՝ շրջանցելով Կոնգրեսը։

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 18 000-ը։ Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քուդրան հիվանդանոցների իրավիճակը բնութագրել է որպես «աղետալի եւ անտանելի», «բժշկական բրիգադները կորցրել են վերահսկողությունը վիրավորների հսկայական թվի պատճառով»։

Քուդրայի խոսքով՝ մոտ 50 000 մարդ վիրավորվել է Գազայի հատվածում պատերազմն սկսվելուց ի վեր։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ Գազայի առողջապահության համակարգը «ծնկաչոք» է, եւ հրադադարի կոչ է արել։

ԱՀԿ այլ ներկայացուցիչներ նշել են, որ համակարգը կործանման եզրին է. դեղնախտի եւ մենինգիտի սուր դեպքեր, շնչառական վարակների արագ տարածում, լուծ արյան հետքերով, եւ պացիենտներ, որոնք մահանում են դեղերի սուր անբավարարության պատճառով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ