News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկյան վարչակազմը ազատ կարձակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մերձավոր դաշնակցին՝ ամերիկյան բանտարկված քաղաքացիների դիմաց։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով, խոսքը վենեսուելացի Ալեքս Սաաբի մասին է։ Նա ձերբակալվել է 2020 թվականի հունիսի 12-ին Սալ կղզու Ամիլկար Կաբրալի անվան օդանավակայանում՝ Կաբո Վերդեի իշխանությունների և Ինտերպոլի համատեղ գործողության շրջանակներում։ Նրանք գործել են ԱՄՆ-ի տրամադրած ձերբակալության միջազգային հրամանագրի հիման վրա։ Միացյալ Նահանգները պնդում էր, որ նա Վենեսուելայի բյուջեից փող է լվացել ԱՄՆ-ում գործող կազմակերպությունների միջոցով: Սաաբը Կաբո Վերդեից Միացյալ Նահանգներ է արտահանձնվել 2021 թվականի հոկտեմբերին։

AP-ի տվյալներով, Վենեսուելան ազատ կարձակի առնվազն 10 ամերիկացի քաղաքացիների, որոնք կալանավորված են Վենեսուելայում։ Միաժամանակ Reuters-ը գրում է, որ խոսքը 36 մարդու մասին է, որոնց թվում 12 ամերիկացի կա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ