News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայություն այցելած Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ իր խոսքի վերջում աչքալուսանք տվել ԱԱԾ աշխատողներին.

«Արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով...Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետեւ ինֆլյացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է»:

Իսկ որ կենսաթոշակների եւ նպաստների «էական փոփոխություններ» չեն իրականացվում, մյուս կողմից` շարունակաբար ավելացնում են ՀՀ քաղաքացու սոցիալական բեռը` գույքահարկի, տարբեր տուրքերի բարձրացման եղանակով, դա ոչինչ: Կարեւորը, որ ԱԱԾ աշխատողները, ոստիկաններն ու քննիչները գոհ մնան: Չէ՞ որ նրանց ուսերին է հենվում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ քաղաքական փորձառությամբ տեսնում եմ, որ շարժումը մարում է․ Արայիկ Հարությունյան
Որտե՞ղ է եղել այդ հաշտության առաջարկը: Երբ դու գալիս ես մի գերատեսչության առաջ եւ հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական արձագանք ստանաս…
Մարուքյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը
Մենք ասել ենք, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է...
Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց
Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի...
«Զվարթնոցում» հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա (վիդեո)
Նիկոլյանը նաև նշել է, որ էլեկտրասրտագրություն է անցել՝ հավելելով, որ այժմ կրկին պետք է սկսի սնվել, սակայն...
Լվովյան փողոցում Renault մակնիշի ավտոմեքենա է այրվել
Հունիսի 3-ին՝ ժամը 04:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ