News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Լավրովը եկել է Երևան, հետո գնացել է Բաքու, և Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանների վրա. ի՞նչ հետևություններ եք անում դրանից, արդյոք ռուսական կողմը հրահրե՞լ է պատերազմ: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Վատ է, շատ վատ է, ինչ հետևություններ պետք է անեմ: Դուք հիմա սպասում եք, որ ԱԺ նախագահը պետք է մեղադրանք հնչեցնի հարևան պետության ուղղությա՞մբ: Ես չեմ հնչեցնի նման հայտարարություն: Ես կարծում եմ, որ իրականությունը Հայաստանի հանրությունը և ԼՂ բնակչությունը շատ լավ գիտեն, և այն հուսախաբությունը, որը տեղի ունեցավ ԼՂ-ում. հիշում եք՝ Z տառն էին գրում, Պուտինի նկարն էին բացում, գրում էին` «Спасибо, Россия»: Այդ ամեն ինչը մեկ օրվա մեջ փոխվեց, և տեսանք, որ ռուսական խաղաղապահներն անգործությամբ թույլ տվեցին և դուրս ուղեկցեցին հայ բնակչությանը Ղարաբաղից: Կարծում եմ, որ պետք չի, որ կոնկրետ, ուղիղ հայտարարություններ արվեն»:

Հարցին՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ հիեցնում այդ մասին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Անընդհատ դժվար է լսել, որ ուզում են տպավորություն ստեղծել, որ իբր այս ամենը տեղի է ունեցել, երբ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանն ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ գտել են մի կետ, անընդհատ դրա մասին խոսում են, որպեսզի դա իրականություն դառնա, բայց դա իրականություն չի դառնալու»:

Նա, այնուհանդերձ, ավելացրեց, որ Ռուսաստանն այս պահի դրությամբ դաշնակցային պետություն է: «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դաշնակիցն իր պարտավորությունները ինչ-որ պահի գոնե սկսի իրականացնել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ