News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

2023թ. մահացել է 21 միլիարդատեր Forbes-ի ցուցակից։ Այս մասին տեղեկացրել է պարբերականը։

Այդ միլիարդատերերից ինը եղել են ԱՄՆ քաղաքացիներ, երեքը մահացել են Հնդկաստանում, երկուսը՝ Մալայզիայում։ 21 մահացածներից միայն մեկն է կին՝ Չինաստանի WuXi App դեղագործական ընկերության համահիմնադիր Տես Չժաո Նինը։ Նա մահացել է 56 տարեկանում. վերջին 20 տարիներին նա պայքարում էր քաղցկեղի դեմ։

2023թ. մահացել է նաեւ հայտնի եգիպտացի միլիարդատեր Մոհամեդ Ալ-Ֆաեդը՝ արքայադուստր Դիանայի սիրեցյալ Դոդի Ալ-Ֆաեդի հայրը, նա 94 տարեկան էր։ Նրան էր պատկանում Ritz հյուրանոցը Փարիզում, իսկ նախկինում՝ Լոնդոնի Harrods հանրախանութը եւ «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբը։

Մահացած ամենատարեց միլիարդատերից էր Բիլի Ջո «Ռեդ» Մակքոմբսը (95 տարեկան), նա ավտոդիլերների ցանցի սեփականատերն էր։ Մահացել է նաեւ Clear Channel ռադիոկայանի (ներկայում՝ iHeartMedia) հիմնադիր, ինչպես նաեւ Berkshire Hathaway ընկերության փոխնախագահ եւ միլիարդատեր-ներդրող Ուորեն Բաֆեթի ընկերության բաժնետեր Չառլզ Մանգերը (99) տարեկան։

2023թ. մահացել են նաեւ ամերիկացի միլիարդատեր երաժիշտ, գործարար Ջիմի Բաֆեթը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Intel-ի համահիմնադիր Գորդոն Մուրը, Հնդկաստանում ներկեր արտադրող Asian Paints Ltd ամենամեծ ընկերության անկախ տնօրեն Աշվան Դանին (ամենահարուստը ցուցակից, նրա կարողությունը գնահատվում էր 8 մլրդ դոլար) եւ այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ